«ԻՀԱՐԿԵ ՉԵՄ ՓՈՇՄԱՆԵԼ, ՈՐ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԵՄ ԼՂՀ-Ի ՀԱՐՑԸ»
Արխիվ 12-16«ԻՀԱՐԿԵ ՉԵՄ ՓՈՇՄԱՆԵԼ, ՈՐ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԵՄ ԼՂՀ-Ի ՀԱՐՑԸ»
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ ասուլիս ՀՀ Ազգային ժողովի եւ Ռուսաստանի դաշնության դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի իշխանական ներկայացուցիչների կողմից, որտեղ ամփոփեցին հանձնաժողովի վերջին նիստի արդյունքները: Նշենք, որ նիստը կայացել էր օրերս, Նիժնի Նովգորոդի մարզում՝ հունիսի 4-6-ը: Պատվիրակության անդամների ցուցակում եղել են նաեւ ընդդիմադիր, ոչ իշխանական թեւի ներկայացուցիչներ, որոնք սակայն ասուլիսին չէին ներկայացել, իսկ թե ինչու դա էլ հայտնի չէր: Ասուլիսին հնչեցին հարցեր, որոնք հիմնականում վերաբերվում էին Դմիտրի Կիսիլյովի վերջին հանդիպման մասին: epress.am-ի ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ ուղղված այն հարցին, թե արդյոք պատգամավորը չի փոշմանել, եւ երկրորդ անգամ էլ չի բարձրացնի ԼՂՀ ճանաչման հարցը, որի մասին նա խոսել է Կիսիլյովի հետ, հայ-ռուսական ակումբում հանդիպման ժամանակ, որին պարոն Կիսիլյովը արձագանքեց, որ դա ժամանակավրեպ է, պատգամավորը նշեց. «Մեր ռուս գործընկերների հետ հանդիպամն ժամանակ բարձրացնում ենք բազում հարցեր, որոնք մեր ազգի համար նշանակություն ունեն: Օրինակ, խնդրո առարկա հանդիպման ժամանակ, խոսքը վերաբերվում է Նիժնի Նովգորոդի մասին է, այնտեղ բարձրացրել ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման եւ դրա ծանր ազդեցության մասին մեր տնտեսության վրա: Ինչպես նաեւ հայտնեցիքն մեր տհաճ զգացմունքները Ալիեւի նամակի հետ կապված: Իհարկե ԼՂՀ-ի հարցը մեզ համար մնում է ամենակարեւորը, որը թե մեր անվտանգության, թե մեր ազգային նպատակն է եւ այլն: Անկասկած մենք պետք է դիմենք աբողջ աշխարհին այդ հարցով, որպեսզի ԼՂՀ-ի անկախությունը, անվտանգությունը, խաղաղությունը այդ սահամններում լինի երաշխավորված: Այդ հանդիպման ժամանակ բարձրացրել ենք նաեւ ցեղասպանության մաասին հարցը, ինչպես նաեւ մյուս տարի 100-ամյակի հետ կապված հարցեր, իսկ ինչպես գիտեք ՌԴ-ն վաղուց ճանաչել է այն: Պետք է նշեմ, որ 25 տարի է ինչ բարձրացնում եմ Ղարաբաղի հարցը եւ որքան հնարավորություն ունենամ կբարձրացնեմ: Իհարկե ես չեմ փոշմանել, որ խոսել եմ ԼՂՀ-ի անկախության ճանաչման մասին, արտահայտել եմ իմ կարծիքը, ցանկությունը եւ կարծում եմ, որ սա շատ նորմալ է, որ հայ պատգամավորը ցանկություն է հայտնում, որպեսզի այլ երկրներ ճանաչեն հայոց ցեղասպանությունը: Իսկ նման հանդիպումների ժամանակ էլ ավելի մեծ պահանջներ կարող ենք ներկայացնեն, որտեղ կարող են մյուսներն էլ արտահայտեն իրենց կարծիքները»:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

