ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ «ԺԱՌԱՆԳՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅԻ 109-ԱՄՅԱԿԸ

Արխիվ 12-16

ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅԻ 109-ԱՄՅԱԿԸ

 

Հունիսի 13-ին Նարեկացի արվեստի միությունը իր հարկի տակ հյուրընկալել էր ազգագրագետ, հայ երգիչ-բանահավաք ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ արվեստը գնահատող եւ պարզապես այդ արվեստը սիրող մարդկանց, ովքեր նշեցին մեծանուն հայի ծննդյան 109-ամյակը: Հայրիկ Մուրադյանի ծննդյան օրը չէր կարող անցնել առանց նրա հիմնադրած «Վան» ազգագրական համույթի երգերի ու պարերիի կատարմամբ, որից անմասն չմնաց նաեւ հանդիսատեսը:

Ինչպես երգիչ-բանահավաքն է ասել` հայկական հին երգերը ամրապնդում են հայի ոգին, որոնք դաստիարակության միջոց են: «Դրանց մեջ արտահայտված են և՛ աշխատասիրություն, և՛ անձնազոհություն, և՛ նվիրվածություն մեր ազգին, մեր հայրենիքին։ Երգերի միջոցով այդ բոլորը կփոխանցվի մեր մատաղ սերնդին». ահա այս սկզբունքով շարժվեց համույթը, որն ամբողջ երեկոյի ընթացքում կատարեց Հայրիկ Մուրադյանի երգերը:

«Վան» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ խոնարհումով շնորհավորեց Հայրիկ Մուրադյանի 109-ամյակը եւ ուրախությամբ փաստեց. «Սիրելի Հայրիկ, մենք այսօր շարունակում ենք քո գործը, մենք այսօր կանք, կա քո հիմնադրած «Վան» ազգագրական համույթը»,-նշեց Անդրանիկ Հովհաննիսյանը եվ առաջարկեց, որպեսզի բոլոր երիտասարդները միանան իրենց պարին եւ երգին, քանի որ Հայրիկ Մուրադյանը երիտասարդներին պարզապես պաշտում էր:

Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական կառույցների հոգեւոր հովիվ Տեր ՊԵՏՐՈՍ ավագ քահանա ՄԱԼՅԱՆԸ շնորհավորական իր խոսքում նշեց. «Երբ երիտասարդները ցանկացան նշել Հայրիկ Մուրադյանի 109-ամյակը առաջինը արձագանքեց «Վան» ազգագրական համույթը, ով կանգնեց երիտասարդների կողքին, եւ անցկացրեց ուսուցողական դասընթացներ նրանց համար: Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ, կարծում եմ ձեր մեկ երգը ավելին արժի, քան հարյուր հազարավոր հայրենասիրության ճառեր լսելը: Տա Աստված, որ այսպես միշտ բարձրացնենք մարդկանց հայրենասիրական ոգին եւ պատճառեք գեղագիտական հաճույք»:

Հայրիկ Մուրադյանի երգերով լեցուն երեկոն ավարտվեց միասնական հայկական շուրջպարով:

Հայրիկ Մուրադյանը ծնվել է Վանի նահանգի Շատախի շրջանի Ջնուկ գյուղում 1905 թվականի մայիսի 3-ին։ 1915 թվականին, երբ Հայրիկը 10 տարեկան էր, Շատախի հայերը, այդ թվում նաև Մուրադյանների գերդաստանը, ստիպված են լինում լքել իրենց տները։ Սոված ու հուսահատ, Մուրադյանների 54 անձից բաղկացած ընտանիքը, անցնելով մեծ դժվարությունների, համընդհանուր սպանությունների միջով հասնում է Սլմաստ (Իրան): Հետո վերադառնում են Վան, նորից Իրան և, վերջապես, հասնում են Իրաք` անապատներ։ Միայն Հայրիկը, նրա մայրը, եղբայրն ու հորեղբայրն են կարողանում ողջ մնալ այդ փորձություններից հետո: Նա իր կատարումներով վերականգնել Է Շատախի ժողովրդական երգերն ու պարեղանակները հավաքել նորերը: Հիմնել ու ղեկավարել է «Վան», «Զարթոնք», «Զվարթունք» ազգագրական խմբերը: Այժմ նրա կատարմամբ պահպանվել է շուրջ 200 երգ:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում