Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՖԻԼՄԸ` ՄՈՍԿՎԱՅԻ 36-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Արխիվ 12-16Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՖԻԼՄԸ` ՄՈՍԿՎԱՅԻ 36-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային ֆիլմաշարի առաջին` «Հայկ. Փախուստ» վավերագրական աշխատանքն ընդգրկված է հունիսի 19-ից 28-ը Մոսկվայի 36-րդ միջազգային կինոփառատոնի` «Ռուսական հետք» պաշտոնական ծրագրում:
Կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա ֆիլմի ռուսական պրեմիերան:
Ի դեպ, ֆիլմի հիմնական նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում` Մոսկվայում:
«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարը նվիրված է, Հայաստանի այսօրվա ամենացավոտ խնդրին` արտագաղթին: «Հայկ. Փախուստ» ֆիլմի նյութը ընդգրկում է 1980-ականներից մինչև մեր օրերը նկարահանված տեսանյութեր:
«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Նյոնի «Vision du Reel» վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, ապա առանձին ցուցադրություններով ներկայացվեց Կաննի միջազգային կինոփառատոնում:
«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունոմ ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակների «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

