Հայոց Աշխարհ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՇՎԻՆ ԻՆՉ-ՈՐ ՔԱՅԼԵՐ ՉԻ ԱՆԻ»
Արխիվ 12-16Հայոց Աշխարհ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՇՎԻՆ ԻՆՉ-ՈՐ ՔԱՅԼԵՐ ՉԻ ԱՆԻ»

Հարցազրույց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
-Նախիջեւանի սահմանագծին տեղի ունեցած ողբերգական միջադեպը արդյոք վկայում է նոր զարգացումների մասի՞ն, այն է՝ ԼՂ հիմնախնդրին զուգահեռ փորձ է արվում ստեղծել «նախիջեւանյան թնջուկը», որի թիկունքում Թուրքիան է:
-Նախ՝ բոլորս պետք է գիտակցենք, որ պատերազմը չի ավարտվել, հաստատված է ընդամենը զինադադար: Իսկ թուրքական գործոնը Արցախյան պատերազմում մշտապես եղել է, դեռեւս 90 թվականից ու կա առ այսօր: Ադրբեջանական բանակի սպաները սովորում են Թուրքիայում, թուրք խորհրդատուներն են պլանավորում նրանց գործողությունները, սահմանային դիվերսիոն խմբերը հենց Թուրքիայում են պատրաստվում: Սա նոր երեւույթ չէ, ու խոսք չի կարող լինել նոր զարգացումների մասին: Պարզապես Թուրքիայի նպատակն է թուլացնել Հայաստանը, ինչն էլ անում է Ադրբեջանի միջոցով:
-Ադրբեջանի կողմից սահմանային միջադեպերի հաճախակիացումը կարո՞ղ է հանգեցնել լայնածավալ պատերազմական գործողությունների, պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները զուտ տեղեկատվական քարոզչությո՞ւն են, թե՞ իրական վտանգ:
-Պատերազմի սկսման վտանգ այսօր չկա, Ադրբեջանը չունի նման հնարավորություն: Ինչպե՞ս կարող է Ադրբեջանը պատերազմ սկսել, երբ Գյումրիում տեղակայված ռուսական բազայի հրամանատարը հրապարակավ հայտարարեց, որ եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի, այդ բազան կմիջամտի: Իսկ Ադրբեջանը սա լավ է հասկանում: Սա նաեւ փաստում է, որ Ռուսաստանը կարեւոր դեր ունի տարածաշրջանում կայունության պահպանման գործում:
Իսկ ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում, նաեւ հայ-ադրբեջանական սահմանին՝ Նախիջեւանի ուղղությամբ, սահմանային միջադեպերի հաճախակիացումը մի նպատակ է հետապնդում: Տեսեք, շրջանառվում է այն միտքը, թե ստատուս քվոն անընդունելի է, բնական է, Արցախյան հիմնախնդիրը պետք է վերջնական լուծում ստանա ու տարածաշրջանում հաստատվի խաղաղություն: Բայց ամենակարեւոր հարցն այն է՝ ի՞նչ գնով:
Զուգահեռաբար խոսվում է Հայաստանին ու Ղարաբաղին զիջումներ պարտադրելու մասին։ Փաստորեն որոշ ուժերի համար սա է գինը, ինչը մերժելի է հայկական կողմերի համար: Հետեւաբար Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային միջադեպերը միտված են հայկական կողմերի վրա ճնշում գործադրելուն, Հայաստանին ստիպելուն, որ գնա ոչ հայանպաստ զիջումների:
Իսկ որոշ լրատվամիջոցներ, տուրք տալով ադրբեջանական քարոզչությանը, խուճապ են տարածում մեր հանրության շրջանում: Ադրբեջանը դիվերսիոն խմբերի միջոցով կազմակերպելով հարձակումներ՝ նպատակ ունի նաեւ վախի մթնոլորտ ստեղծել, մեր բանակը կազմալուծել, նպաստել սահմանամերձ գոտու բնակչության արտագաղթին: Մենք չպետք է տուրք տանք քարոզչական սադրիչ հնարքներին:
-Ի դեպ, ՀԱՊԿ պայմանագրի մասին, ըստ որի, երրորդ երկրի կողմից ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ ագրեսիայի դեպքում անդամ երկրները պետք է պաշտպանեն գործընկեր երկրին: Այսինքն՝ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի դեպքում ավտոմատ կերպով խորհուրդը քննարկում է վտանգի չափն ու օգնում Հայաստանին: Մինչդեռ առ այսօր, չնայած սահմանային միջադեպերին, ՀԱՊԿ-ի կողմից որեւէ քայլ չի ձեռնարկվել ի պաշտպանություն Հայաստանի անվտանգության: Ինչո՞ւ։
-Եկեք ճշտենք, թե որ դեպքում ՀԱՊԿ-ը կարող է անցնել կոնկրետ գործողության. 4-րդ հոդվածով արձանագրվում է, որ եթե ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի վրա կատարվում է զինված ագրեսիա, վտանգվում է նրա անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Բայց չէ՞ որ առ այսօր նման գործողություններ չեն եղել, ընդամենը գրանցվել են սահմանային միջադեպեր: Ի՞նչ է ստացվում. եթե Ադրբեջանի դիպուկահարները երբեմն-երբեմն կրակում են, ՀԱՊԿ-ն իր զորքերով պետք է գա այստե՞ղ: Ասել, թե ՀԱՊԿ-ն ինչո՞ւ չի միջամտում՝ անընդունելի է:
Բացի դրանից, Հայաստանի պաշտպանության նախարարը հստակ հայտարարեց, որ այդ միջադեպերի կանխման հարցում Հայաստանի զինուժը լիովին բավարար է, ու նաեւ սա է պատճառը, որ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին:
Գիտեք, երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կան մարդիկ, ովքեր շատ կուզենային, որ Հայաստանը օկուպացվեր թշնամու կողմից, եւ ՀԱՊԿ-ը չգար օգնության: Այդ մարդիկ հստակ խնդիր են լուծում, որ Հայաստանը հրաժարվի իր ընտրած ուղուց ու գնա դեպի ՆԱՏՕ:
-ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հայտնված տեղեկատվության համաձայն, ամենաշատը Ադրբեջանին ծանր սպառազինություն են վաճառում ՀԱՊԿ անդամ երկրները՝ ՌԴ-ն ու Բելառուսը, ու այս խնդիրը դիտարկել բիզնես դաշտում՝ լո՞ւրջ է: Հայաստանը չպե՞տք է իրականացնի հակազդող քայլեր:
-Իհարկե շատ վատ է, որ զենք են վաճառում, բայց դա այն դեպքում կլիներ մտահոգիչ, եթե Ադրբեջանն ի վիճակի չլիներ նույն զենքը այլ երկրներից ձեռք բերել, եւ Ռուսաստանը էժան գնով նրան զենք տար: Ինչո՞ւ միջազգային կառույցները չեն խոսում նաեւ այն մասին, որ Ադրբեջանը միլիարդավոր գումարներ է ծախսում ու զենք գնում Իսրայելից, Թուրքիայից, Ուկրաինայից՝ խախտելով բոլոր օրենքները: Ի դեպ, Իսրայելից գնում է հակահրթիռային համակարգ, ինչը շատ վտանգավոր է:
Այս իրողության ֆոնին ավելի լավ է՝ Ադրբեջանը զենք գնի Ռուսաստանից, որը շահագրգռված է տարածաշրջանային խաղաղությամբ, քան թվարկածս երկրներից, որոնք դրանում ամենեւին շահագրգռված չեն: Չէ՞ որ Ռուսաստանը, որն իր վրա է վերցրել Հայաստանի անվտանգության ապահովման հարցը, զենք վաճառելով Ադրբեջանին՝ ուժեղացնում է իր ազդեցությունը նրա նկատմամբ: Չմոռանանք, որ Ռուսաստանից զենք է գնում նաեւ Հայաստանը, ու բալանսը պահպանված է:
Ինչ վերաբերում է հակազդող քայլերին, լիովին համաձայն եմ՝ մենք պետք է բոլոր ուղղություններով աշխատենք՝ ե՛ւ ՄԱԿ-ում, ե՛ւ Վիեննայի` Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի շրջանակներում, ե՛ւ դիվանագիտական ու քաղաքական խողովակներով պետք է ճնշում գործադրենք, որ հնարավորինս զսպենք Ադրբեջանի սպառազինման մոլուցքը, գոնե բարդացնենք այդ գործընթացը:
-Այսօր Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ պայքար է գնում Ադրբեջանի համար, իսկ գինը ԼՂՀ-ն է: Ի՞նչ վտանգներով են հղի սպասվող զարգացումները:
- Հասկանալի է, որ գնում է աշխարհաքաղաքական պայքար. մի կողմից այն ծավալվում է Ուկրաինայի շուրջ, այսօր էլ՝ Ադրբեջանի: Սակայն այս պահին ես որեւէ վտանգ չեմ տեսնում Արցախի հարցում, առավելապես, որ Ռուսաստանը կարող է Ղարաբաղի հաշվին ինչ-որ քայլեր անել, դա բացառված է:
Եվ իմ վստահությունը հիմքեր ունի: Այս 25 տարիների ընթացքում ականատես եմ եղել շատ պահերի, երբ Ադրբեջանը Ռուսաստանին ներկայացրել է տարբեր առաջարկներ, անգամ իր տարածքում ռուսական բազաների տեղակայում, ու դրա դիմաց Ռուաստանից ակնկալել հօգուտ իրեն ԼՂ հարցի լուծում: Բայց Ռուսաստանը նրա ոչ մի առաջարկին ընդառաջ չի գնացել: Ահա թե ինչու համոզված եմ, որ Ռուսաստանից որեւէ վտանգ չի կարող գալ Ղարաբաղին: Վտանգ կլինի միայն այն ժամանակ, երբ մենք վարենք ոչ ճիշտ քաղաքականություն:
Քաղաքականության մեջ գալիս է մի պահ, երբ պետք է հստակ կողմնորոշվել։ Հայաստանը ճիշտ կողմնորոշվեց՝ գիտակցեց իր շահն ու արեց ճիշտ քայլը, ինչը չհաջողվեց Ուկրաինային: Հայաստանը հստակ բանաձեւեց՝ այսօր ունի ռազմավարական դաշնակից՝ հանձին Ռուսաստանի, եւ ունի գոծընկերներ՝ ի դեմս եվրոպական երկրների: Սա հավասարակշռված արտաքին քաղաքականության հետեւանք է:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ