ՓԱՍՏԱԲԱՆ. «ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՂԸ ՍԵԴՐԱԿ ՕՍԻՊՅԱՆԸ ՉԷ»
Արխիվ 12-16ՓԱՍՏԱԲԱՆ. «ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՂԸ ՍԵԴՐԱԿ ՕՍԻՊՅԱՆԸ ՉԷ»
Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը որոշել է, որ Նուբարաշենում հունիսի 1-ի գիշերը տեղի ունեցած դանակահարության գործը քննելու է ոստիկանության Էրեբունու բաժնի քննչական մարմինը: Այս մասին «Իրավունքի» հետ հեռախոսազրույցում ասաց սույն գործով մեղադրյալ Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
Փաստաբանի խոսքով.
-Այս պահի դրությամբ կարող եմ միայն ասել, որ երիտասարդին դանակահարաողը Սեդրակ Օսիպյանը չէ, իսկ, թե ով է իրական դանակահարողը կպարզվի նախաքննության ընթացքում: Ինչ վերաբերում է պաշտպանյալիս նա դեռ հազխուզման մեջ է, այլ մանրամասներ դեռեւս հայտնել չեմ կարող:
Հիշեցնենք, որ վերոնշյալ դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

