ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆ ՄՈՐԸ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՈՒՄ ՆՇԵԼ Է.«ՇԱՏ ԾԱՆՐ Է ԳԵՐՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ ԱՊՐԵԼԸ»
Արխիվ 12-16ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆ ՄՈՐԸ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՈՒՄ ՆՇԵԼ Է.«ՇԱՏ ԾԱՆՐ Է ԳԵՐՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ ԱՊՐԵԼԸ»
Ադրբաջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները նրանից նոր նամակներ են ստացել: Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ Հակոբի եղբայր` Հարություն Ինջիղուլյանից, ով մասնավորապես նշեց.«Այս ընթացքում ընդհանուր չորս նամակ ենք ստացել եղբորիցս, դրանք ուղղված են ինձ, մայրիկիս, հայրիկիս ու քրոջս: Բավանդակությամբ ամենաերկարը մայրիկիս ուղղված նամակն է: Դրանում նշվում է, որ եղբայրս անգլերեն է պարապում, քանի որ շուտով տեղափոխվելու է երրորդ երկիր: Եղբայրս նամակում շատ մանրամասներ չի հայտնել իր մասին, միայն նշել է, որ շատ ծանր է գերու կարգավիճակում ապրելը ու հույս հայտնել, որ շուտով ամեն բան կավարտվի»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

