«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԵՐԳԻՆ ԿՀՆՉԵՆ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԵՐԳԻՆ ԿՀՆՉԵՆ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հունիսի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Ժամանակակիցը» խորագրով համերգ, որտեղ Նարեկացի համույթը կներկայացնի աշխարհահռչակ շանսոնյե ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ստեղծագործությունները` փոխադրված ազգային նվագարանների վրա: Այն կազմակերպել է Նարեկացի Միությունը եւ նվիրվում է շանսոնյեի 90-ամյակին: Համերգի ընթացքում բացի այն, որ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել աշխարհահռչակ Հայի ստեղծագործությունները` ազգային նվագարանների քաղցր հնչյունների միջոցով, այլեւ հնարավորություն կունենա վայելելու Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Մանվել Բեգլարյանի, Ռուբեն
Ալթունյանի, Գևորգ Մանասյանի, ինչպես նաև Սայաթ-Նովայի և Կոմիտասի ստեղծագործությունները: Իսկ Մարիաննա Պոսոսյանը կներկայացնի Ազնավուրի երգերը: Կազմակերպիչների խոսքով` հատուկ հյուրեր համերգի ընթացքում չեն սպասվում, քանի որ բոլոր հյուրերն էլ նրանց համար հատուկ են: Խոստանում են, որ այդ օրը հանդիսատեսին սպասվելու է անակնկալներով լեցուն համերգ` առայժմ չակերտները չեն բացում: Ըստ նրանց հայաստանյան ելույթից հետո, համերգային նույն ծրագրով` հուլիսի 25-27-ին Նարեկացի համույթը հանդես կգա նաև Արցախում, մասնավորապես Շուշիում, Ստեփանակերտում և Բերձորում` հնարավորություն տալով Արցախի հանդիսատեսին եւս վայելելու Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները:
Նարեկացի ազգային նվագարանների համույթը` Հովիկ Սահակյանի գլխավորությամբ կազմավորվել է 2008 թվականին, Նարեկացիում ստեղծված թառի եւ քամանչաների դասարանների հիման վրա` ազգային գործիքները վերականգնելու նպատակով: Որից հետո, առաջացել է գաղափար ստեղծելու ազգային նվագարանների նվագախումբ: Համույթում այժմ ունի 24 անդամ ` 21 երաժիշտ եւ 3 վոկալիստ, որոնց մեծ մասը տարբեր միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ են:
Այսօր համույթն ապրում է բեղուն բեմական կյանքով: Մասնակցել է բազմաթիվ փառատոների, համերգներով հանդես է եկել Հայաստանում, Արցախում և Եվրոպայի տասնյակ քաղաքներում: Համույթն իր առաջին ձայնասկավառակը, որն արժանացավ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն ժողովրդական ալբոմ» պատվավոր մրցանակին, թողարկել է 2010 թ.-ին: Նույն տարում կայացել է համույթի առաջին մեծ շրջագայությունը դեպի Եվրոպա՝ Ֆրանսիա և Շվեյցարիա:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

