ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԱՆԸ ԿԿԱՅԱՆԱ «ՏԱՂԱՐԱՆ» ՀԱՄՈՒՅԹՒ ՀԱՄԵՐԳԸ
Արխիվ 12-16ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԱՆԸ ԿԿԱՅԱՆԱ «ՏԱՂԱՐԱՆ» ՀԱՄՈՒՅԹՒ ՀԱՄԵՐԳԸ
Հունիսի 19 -ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, կկայանա համերգ: Ողջ երեկո բեմում կլինի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը: Երեկոյի ընթացքում կկայանա նաև բաս-սանթուր նվագարանի շնորհանդեսը:
Սանթուրը հայկական ավանդական (արևելյան) նվագարաններից է:Օգտագործել են թե որպես նվագակցող, թե որպես մենանվագող նվագարան:Մեծ տարածում է ունեցել մանավանդ արևմտյան Հայաստանի տարածքում:
Սանթուրը որպես ազգային նվագարան կարևորել է Կոմիտասը: Իր ուսումնասիրություններից մեկում ` նվիրված հայկական ազգային նվագարաններին, հանդիպում ենք նաև սանթուր գործիքի առկայությանը:
Սանթուր նվագարանի ձայնածավալը`փոքր օկտավայի սոլից-մինչև երրորդ օկտավայի ռե:
«Տաղարան» համույթում բաս-սանթուրը օգտագործվում է 2003թ. սկսած, հայկական ավանդական երգերի և նվագների ժամանակ թե որպես նվագակցող, թե որպես մենանվագող նվագարան:
Շնորհանդեսին ներկայացվող բաս-սանթուրը եզակի նմուշ է մեր կատարողական իրականությունում: Սեդրակ Երկանյանի մտահաղացմամբ (համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր), սանթուրի ձայնածավալային հնարավորությունները լայնացվել են դեպի բասային հնչյուններ (մեկ օկտավա, մինչև մեծ օկտավայի սոլ) հնարավորություն ենք ունենում առավել բազմերանգ, տեմբրային և այլ երաժշտական իմաստային բովանդակային շեշտադրումներ ունենալ:
Բաս-սանթուր նվագարանի պատրաստող վարպետն է Ալբերտ Զաքարյանը, որը հանրությանը քաջ ծանոթ ազգային նվագարանների վարպետներից է:
Բաս-սանթուր նվագարանի կատարողը «Տաղարան» համույթի սանթուրահարն է` Թեհմինե Ջերեջյանը, հանրապետական մրցույթի դափնեկիր, որն արագորեն հաղթահարել է նոր նվագարանի հետ կապված որոշ տեխնիկական խնդիրներ:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

