«ԳՈԼԴ ՍԹԱՐՍԸ» ՆՇԵՑ ԻՐ 20-ԱՄՅԱԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16«ԳՈԼԴ ՍԹԱՐՍԸ» ՆՇԵՑ ԻՐ 20-ԱՄՅԱԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Գոլդ Սթարս» պարային համույթը, մեծ համերգային ծրագրով, նշեց իր 20-ամյակը:
Մոտ երեք ժամ տեւած համերգային ծրագրի ընթացքում ամփոփվեց համույթի 20 տարիների աշխատանքը` գեղեցիկ պարային համարներով, որոնք մերթ ընդ մերթ ընդմիջվում էին էկրանին պատմող տեսանյութերով:
Մոտ 20 համարներից բաղկացած պարային կատարումներն ընդգրկում էին տարբեր ազգերի պարեր` ժամանակակից, դասական, լատինոամերիկյան, մոդեռն ջազ ոճերում: Ուշագրավ էր հատկապես Չարլի Չապլինին նվիրված պարային կատակ համարը, որը, ինչպես նաեւ մի քանի պարային համարներ, առաջարկում ենք դիտել ստորեւ ներկայացրած տեսանյութերում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

