ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արխիվ 12-16
Շնորհավորելով ՙԻրավունք՚ թերթին` ուզում եմ, որ ՙԻրավունքը՚ միշտ իրավունք ունենա օբյեկտիվ լուսաբանելու մայրաքաղաքում տեղի ունեցող ցանկացած մշակութային իրադարձություն, չամաչի քննադատությունից, ինչու ոչ, նաեւ հիանալու կարողությունից` եթե իհարկե կա դրա առիթ: Արվեստի եւ թատրոնի ներկայացուցիչների կողմից շնորհավորում եմ 25-ամյա թերթին, մաղթելով բազմաբովանդակ հոդվածներ, հետաքրքիր հարցազրույցներ եւ երկարակեցություն` իր ոլորտում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՀ ժողովրդական արտիստ,
պրոֆեսոր,
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական
ղեկավար

