ՙՙՖՈՒՏԲՈԼՎԵՆՔ՚, ՙՍՆԻԿԵՐՍՎԵՆՔ՚, ՙԲԱՍԿԵՏԲՈԼՎԵՆՔ՚ ԲԱՌԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԿՈՄԱՅԻ ՄԵՋ Է
Արխիվ 12-16ՙՖՈՒՏԲՈԼՎԵՆՔ՚, ՙՍՆԻԿԵՐՍՎԵՆՔ՚,
ՙԲԱՍԿԵՏԲՈԼՎԵՆՔ՚ ԲԱՌԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԿՈՄԱՅԻ ՄԵՋ Է
Վերջին շրջանում հեռուստատեսությամբ եւ գրեթե ամբողջ քաղաքով մեկ տեղադրված գովազդային վահանակներով աղավաղվում է մայրենի լեզուն. Կետադրական, հնչյունային սխալներին այժմ էլ գումարվել է անհասկանալի բառերի եւ արտահայտությունների կիրառությունը` ՙֆուտբոլվենք՚, ՙսնիկերսվենք՚, ՙբասկետբոլվենք՚ եւ այլն: Եթե որեւէ անհասկանալի արտահայտություն հաստատվում է մայրենիում, ապա շատ հեշտությամբ ճանապարհ է բացում բազում նման բառերի կամ արտահայտությունների համար: Ի դեպ, ՙֆուտբոլվենք՚ բառը վերջին շրջանում իր ՙպատվավոր՚ տեղն է գտել ոչ միայն երեւանյան կանգառների ցուցապաստառների վրա, այլեւ` շատ ակտիվորեն հնչում է հեռուստատեսային եթերից: Այս հրատապ թեման էլ փորձեցինք պարզել ստորեւ.
ՙՙՖՈՒՏԲՈԼՎԵՆՔ՚ ԲԱՌԸ ՀԱՅԵՐԵՆԻ ՀԵՏ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՊ ՉՈՒՆԻ՚
Լեզվի պետական տեսչության պետ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ- Ցավոք սրտի կանգառներում տեղադրված գովազդային վահանակների վրա չեմ տեսել ՙֆուտբոլվենք՚ բառը: Իհարկե, այս բառը հայերեն չէ, ՙֆուտբոլվենք՚ բառը հայերենի հետ բացարձակ կապ չունի: Այդ ամենն ուշադրության կենտրոնում կպահենք, կպարզենք, թե ո±ր կազմակերպությունն է այն պատվիրել, արդյո±ք բառը չակերտների մեջ է դրված, թե` ոչ: Ես սա ամբողջությամբ կուսումնասիրեմ:
ՙՙՖՈՒՏԲՈԼՎԵՆՔ՚ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐՈԶՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ՚
Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան ԼԱՎՐԵՆՏԻ ՄԻՐԶՈՅԱՆ- Ես մի քանի օր առաջ նկատեցի այդ բառը եւ շատ զայրացա, բարկությունից նույնիսկ ճնշումս բարձրացավ: Այ քեզ բան, ասացի, այս ի±նչ բառ է, այս ո±վ է ստեղծել, ո±վ է այդ հիմարը, որ նման բառեր է ներմուծում մայրենի լեզու` առանց Լեզվի տեսչության հետ համաձայնեցնելու: Չնայած, Լեզվի պետական տեսչությունը աշխատողներ ունի, մի± թե այսքան ժամանակ այդ բառը չեն նկատել: ՙԲասկետբոլվենք՚, ՙֆուտբոլվենք՚` հայերենում չկան նման բառեր: Նորակազմ բառեր ստեղծելու համար անհրաժեշտ է տերմինաբանական կոմիտեի թույլտվությունը: Քանի որ մենք տերմինաբանական կոմիտե չունենք, ապա պետք է թույլ տա լեզվի պետական տեսչությունը, իսկ եթե վերջինս էլ այդ աղավաղումները չի նկատում, ո±վ է մեղավոր: ՙՖուտբոլվենք՚ արտահայտությունը քարոզվում է նաեւ Հանրային հեռուստատեսությամբ, պետք է ասեմ, որ բոլոր գովազդային վահանակների վրա անունները սխալ են գրված: Մեծաթիվ գումարներ են ծախսում եւ պաստառ պատրաստում` բոլորը տառասխալներով եւ աղավաղումներով: Օրինակ` հանդիպում եմ Ռայկոմ, Պրոսպեկտ անուններին, մի±թե հայերենում նման անուններ կան, ու այս մասին շատ եմ բարձրաձանել: Այս ի±նչ մակարդակի ենք հասել, որպես քաղաքացի` իհարկե վրդոված եմ, եթե պետք լինի` ես իմ բոլոր դիտողությունները կարող եմ գրավոր կամ հաղորդումների միջոցով բարձրաձայնել:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

