ՙՄԵԾԱՐԵՆՔ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ

Արխիվ 12-16

ՄԵԾԱՐԵՆՔ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ

Հունիսի 15-ին տեղի կունենա ՎԱՐԴՈՒՀԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՙԽոսուն լռություն՚ գրքի շնորհանդեսը` նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ-երգահան ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԻՆ:
ՙԻրավունքի՚ հետ զրույցում գրքի հեղինակ Վ. Գասպարյանն ասաց, որ Դավիթ Ամալյանը վերջերս է տեղեկացել այդ մասին եւ անակնկալի գալով` բացասական արձագանքել. ՙՈչ թե նա ինձ չի վստահում, այլ չի սիրում, որ իրեն գովերգում ու մեծարում են: Նա անընդմեջ կրկնում է. ՙՈվ եմ ես, որ իմ մասին գիրք գրեք…՚: Բայց, անկախ այդ ամենից, նրան բոլորն են սիրում՚:
Սա Վարդուհու երրորդ գիրքն է, մինչ այդ հեղինակը տպագրել է երկու գրքույկներ, մեկը նվիրված դերասան Վարշամ Գեւորգյանին` ՙԶրույց դերասանի հետ՚ եւ ՙԿապույտ Վարդի լեգենդը՚, որտեղ մեկտեղված են հեղինակի գրեթե բոլոր ստեղծագործությունները:
Հեղինակն այս անգամ ոգեշնչվելով Դավիթ Ամալյանի ՙՀոգու հնչյուն՚ երգով, որոշել է այս մեկն էլ նվիրել հենց նրան. ՙԴ. Ամալյանի ՙՀոգու հնչյուն՚ երգը լսելուց հետո սկսեցի հետեւել նրա արվեստին: Գրեթե տասը տարի, որպես լրագրող հաճախ եմ զրույցներ ունեցել, նրան հրավիրել մասնակցելու իմ կազմակերպած հուշ-երեկոյին` Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված: Այդ ընթացքում ինձ համար բացահայտեցի նրա` ազատամարտիկի եւ ամենակարեւորը` իսկական մարդ լինելու կերպարը, իսկ մեր ժամանակներում այն ամենքին տրված չէ՚:
Վարդուհու խոսքերով` Դ. Ամալյանի մասին գիրքն ունի նաեւ կոնկրետ ուղղվածություն ու նպատակ. ՙՎարշամ Գեւորգյանի մասին գիրքը գրելիս առաջնորդվեցի հետեւյալ կերպ` երիտասարդն էլ ասելիք ունի: Իսկ Դավիթ Ամալյանի դեպքում` որոշեցի ողջերի մեջ հերոսներ փնտրել ու Դավիթի կերպարով ներկայացնել բոլոր հերոսներին, սկսած ազատամարտիկ տղաներից` մինչեւ հայ մշակույթի նվիրյալները: Հայերս մի բնավորություն ունենք` մահվանից հետո մեծարել մարդուն, երեկոներ նվիրել, այնինչ պետք է մեծարենք նրանց, ովքեր ապրում են մեր կողքին եւ շարունակենք ոգեշնչվել նրանց գործերով: Իհարկե,  խոնարհվում եմ բոլոր նրանց հիշատակի առջեւ, ովքեր չկան այսօր, բայց, այնուամենայնիվ, չմոռանալով նրանց` մեր կողքին ապրողներին էլ անհրաժեշտ ուշադրություն դարձնենք՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում