ՙԻՍԿ ՈՐ ԿՈՐԱՎ ԾԵԾՎՈՂԻ ՙԴՈՒԲԻՆԿԱՆ՚
Արխիվ 12-16ԻՍԿ ՈՐ ԿՈՐԱՎ ԾԵԾՎՈՂԻ ՙԴՈՒԲԻՆԿԱՆ՚
ՙԴատապարտվել եմ ազատազրկման 5 տարով, ինչի հետ համաձայն չեմ, քանի որ դատավորը հաշվի չի առել իմ հիվանդ լինելու փաստը... Իմ առողջական վիճակն այնքան վատ է, որ չգիտեմ` արդյոք կկարողանամ կրել նշանակված պատիժը՚: Փորձենք տեսնել, թե ինչ կա 24-ամյա Հովհաննես Ալեքսանյանի վերաքննիչ այս բողոքի տակ:ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ ԵՂԵԼ
Սկսենք Հովհաննեսի հանցավոր արարքից տուժած Նարեկ Հախվերդյանի ցուցմունքից. ՙ2013 թվականի հուլիսի 10-ին ժամը 19-ի սահմաններում, ես իմ ՙՄերսեդես Ե-320՚ մակնիշի ավտոմեքենայով եկել էի բակ եւ ցանկացել կանգնեցնել ավտոտնակում: Այդ ընթացքում բակում նկատել էի Հովհաննես Ալեքսանյանին եւ լսել հայհոյանքներ, որից հետո դիտողություն էի արել նրան, սակայն կոնկրետ ով էր հայհոյում` չեմ տեսել, միայն լսել եմ Հովհաննեսի ձայնը եւ մտածել, որ նա էր հայհոյանքներ տվողը...՚:
Վստահեցնում եմ ընթերցողին, որ դատաքննության ժամանակ ոչ մի վկայություն չէր եղել, թե Հովհաննեսը հայհոյանքներ էր տվել: Մինչդեռ, մեղադրական եզրակացությամբ ՙփաստվել՚ էր, թե. ՙՀովհաննես Ալեքսանյանը 2013 թվականի հուլիսի 10-ին ժամը 19-ի սահմաններում, Երեւանի Արցախի փողոցի 32Բ շենքի բակում բարձրաձայն տվել է խուլիգանական հայհոյանքներ եւ դիտողության արժանացել` այդ պահին նշանածի` Անի Ղարախանյանի հետ մեքենայով բակ եկած, նույն շենքի բնակիչ, գործով տուժող Նարեկ Հախվերդյանի կողմից...՚:
Տուժողն ասել էր նաեւ. ՙԵս բացել էի ավտոտնակի դարպասները եւ նստել մեքենան: Այդ պահին ավտոմեքենայի աջ կողմին էր մոտեցել Հ© Ալեքսանյանը եւ թակել պատուհանը` ասելով. ՙԱրի տենամ` ի±նչ էիր ասում՚: Հավանական վիճաբանության ժամանակ պաշտպանվելու եւ այն կանխելու նպատակով, ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել էի բացվող մահակը եւ այն ձեռքիս մոտեցել էի Հովհաննես Ալեքսանյանին...՚:
Քրեական գործի նյութերում մահակը բնութագրվել էր որպես ՙդուբինկա՚: Այս հանգամանքը թույլ է տալիս եզրակացնել, որ մարդ-արարած քննիչի ու դատավորների մոտ չէր կարող ծագած չլիներ ինքնապաշտպանության, այն էª կանխիչ գործողության վարկածը...
ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆՑՅԱԼԸ ԾԱՆՐ ԲԵՌ Է
Հովհաննեսը 18 տարեկանում դատապարտվել էր ազատազրկման` կողոպուտ, գողություն եւ խարդախություն կատարելու համար: Բանտից դուրս էր եկել 2011-ին, իսկ նոր հանցագործությունը կատարելու պահին Հովհաննեսի դատվածությունը մարված չէր: Այսպիսովª իրավապահների ու դատավորների առջեւ կանգնած էր մի երիտասարդ, որը դասեր չէր քաղել ոչ հեռու անցյալից, եւ բանտը չէր ուղղել նրան...
Իսկ դա լավ առիթ էր նման մեղադրական եզրակացության համար. ՙՀ. Ալեքսանյանը չնչին առիթն օգտագործելով` վեճի է բռնվել Ն. Հախվերդյանի հետ եւ սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքից մղված` բռունցքներով հարվածել է Ն. Հախվերդյանի կրծքավանդակին, որի հետեւանքով վերջինս կորցրել է հավասարակշռությունը եւ ընկել գետին: Այնուհետեւ, Հ. Ալեքսանյանը դիտավորությամբ ոտքով հարվածներ է հասցրել ընկած վիճակում գտնվող, տուժող Ն. Հախվերդյանի գլխի եւ դեմքի աջ հատվածինª նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՚:
Բայց ուր մնաց տուժողի ՙդուբինկան՚...
Փոխարենը տուժողի հայրը դատարանում ասել էր. ՙ... լսելով հարեւանների ձայնըª դուրս եմ եկել բակ: Բակում տեսել եմ գետնին, ռելսերի մոտ ընկած որդուս, իսկ հարեւանները ասել են, որ նա կորցրել էր գիտակցությունն ու սայթաքել ընկել ռելսերի վրա՚:
Մի խոսքովª ողջ պատմությունը նմանվում է սովորական լեզվակռվից առաջացած նույնքան սովորական տուրուդմփոցի: Այնքան սովորական, որ տուժողի հարեւաններն անգամ նախընտրել են ավելորդ տեղը չթեժացնել պատմությունը: Անշուշտª սա էլ է դատապարտելի ու պատժի ենթակա արարք: Բայց 5 տարվա ազատազրկո±ւմ, մի քիչ շատ չեղա±վ նույնիսկ մեր շատ բաներով անցած քննչադատախազական համակարգի համար: Առավել եւս, որ եթե Հովհաննեսը 5 տարվա հեռանկարն աչքի առաջ ունենար եւ չհրաժարվեր պաշտպանից, ապա քիչ, թե շատ հմուտ փաստաբանը ՙմոռացության՚ մատնված տուժողի ՙդուբինկայով՚ ջարդուփշուր կաներ առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

