«ՊԵ՞ՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ԲԱՐՁՐԱԿՐՈՒՆԿ ԿՈՇԻԿՆԵՐԻՑ»

Արխիվ 12-16

«ՊԵ՞ՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ԲԱՐՁՐԱԿՐՈՒՆԿ ԿՈՇԻԿՆԵՐԻՑ»

- Հարթաթաթությունը վտանգավո՞ր է: Արդյո՞ք պետք է հրաժարվել բարձրակրունկ կոշիկներից: Համացանցում կարդացել եմ, որ դրական ազդեցություն ունեն ծովի աղով վաննաները, մերսումները, ճի՞շտ է:


Հարցին պատասխանում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, վնասվածքաբան ԲԱԳՐԱՏ ԲԱՎԵՅԱՆԸ:


-Մարդու ոտնաթաթը յուրահատուկ կառուցվածք ունի: Կենդանական աշխարհի ոչ մի ներկայացուցիչ չունի նման կառուցվածքի ոտնաթաթ: Տեսեք` նույն կենգուրուն էլ երկու ոտքի վրա է կանգնում, սակայն ոչ թե քայլում է, այլ ցատկում է: Միայն մարդուն է բնորոշ երկու ոտքի վրա ուղիղ կանգնել եւ քայլելը: Ոտնաթաթերի վրա է տեղափոխվում մարմնի ամբողջ ծանրությունը:
Եթե ուսումնասիրենք ոտնաթաթի կառուցվածքը` կտեսնենք, որ  ներբանային հատվածն ունի երկու կամար` երկայնական եւ լայնական: Ոտնաթաթի կամարները ունեն ամորտիզացիոն հատկություն եւ մեղմում են քայլելու եւ վազելու ժամանակ հարվածային ուժերը: Կամարների հարթեցման ժամանակ տուժում է վերոնշյալ հատկությունը, որի արդյունքում հարվածային ուժերը փոխանցվում են սրունք-թաթային, ծնկան, կոնք-ազդրային հոդերին եւ ողնաշարին, սակայն վերջիններս ունակ չեն մեղմելու հարվածային ուժերը: Արդյունքում առաջանում են ցավեր հոդերում եւ ողնաշարում: Ծանր դեպքերում կարող է զարգանալ երակների վարիկոզ լայնացում:
Ինչպես նշեցի, մենք ունենք երկու կամար` երկայնակի եւ լայնակի, հետեւաբար, տարբերում ենք` երկայնական եւ լայնական հարթաթաթություններ, կախված այն հանգամանքից, թե որ կամարն է ավելի հարթված: Տարբերում են նաեւ հարթաթաթության կոմբինացված ձեւը, որն այլ կերպ անվանում են լայնական-երկայնական հարթաթաթություն: Այստեղ ունենք երկու կամարների հարթեցում:
Եթե դասակարգենք հարթաթաթությունների տեսակները, ապա պետք է ասենք, որ հարթաթաթությունը լինում է բնածին եւ ձեռքբերովի: Բնածին հարթաթաթությունների ժամանակ ավելի շատ հանդիպում է լայնական հարթաթաթությունը: Այն առաջանում է ներարգանդային զարգացման շրջանում` ոտնաթաթի ոսկրերի, մկանա-կապանային համակարգի ոչ ճիշտ ձեւավորման պատճառով:
Ձեռքբերովի հարթաթաթությունը բաժանվում է մի քանի խմբի: Տարբերում են` հետվնասվածքային, պարալիտիկ, հետռախիտիկ, ստատիկ հարթաթաթություններ:
Մոտ 80% դեպքերում հանդիպում է ստատիկ հարթաթաթությունը: Վերջինս պայմանավորված է մկանա-կապանային ապարատի թուլությամբ: Հարթաթաթությունը կարող է զարգանալ ինչպես գերծանրաբեռնվածության, այնպես էլ թերծանրաբեռնվածության ժամանակ:
Հարթաթաթության առաջացմանը նպաստում են նաեւ ավելորդ քաշը, կոշիկի ոչ ճիշտ ընտրությունը` բարձր կրունկներ, նեղ կոշիկ:
Ըստ ոտնաթաթի ձեւախախտման` տարբերում ենք երեք աստիճանի հարթաթաթություն:  
Կամարների հարթման արդյունքում մեծանում է ոտքի չափսը եւ անհատը ստիպված է լինում մեկ կամ կես համար ավելի մեծ չափսի կոշիկ հագնել: Հետագայում նկատվում է հոգնածություն քայլելու ընթացքում, նույնիսկ թեթեւ ծանրաբեռնվածությունների ժամանակ, առաջանում է ցավ սրունքների, ինչպես նաեւ ծնկների, գոտկատեղի հատվածում: Ներբանային մասում առաջանում են հարուկներ:
Ծովի աղը, այո, խորհուրդ է տրվում` ցավերը մեղմելու, հանգստացնելու, արյան շրջանառությունը լավացնելու համար, մերսումները` նույնպես:
Սակայն առաջնահերթ, եթե առկա է հարթաթաթություն, պետք է կոշիկի ճիշտ ընտրություն կատարել. կոշիկը չպետք է լինի սեղմող, հատկապես մատների շրջանում, կրունկը չպետք է լինի շատ բարձր: Օպտիմալ կրունկի բարձրությունը պետք է լինի 3-5 սմ: Բարձրակրունկ կոշիկներ կրել շաբաթական 7 ժամից ավելի` խորհուրդ չի տրվում: Ցանկալի չէ նաեւ կրել տափակ կոշիկներ:
Խորհուրդ է տրվում նաեւ հատուկ ներդիրներ (սուպինատորներ) օգտագործել: Այդ ներդիրները արհեստականորեն ձեւավորում են կամար եւ կրունկից ինչ-որ չափով հանում  ծանրաբեռնվածությունը:
Ներկայումս ոտնաթաթի սկանոգրամմայի միջոցով կարելի է ձեռքբերել անհատական ներդիրներ:
Օգտակար է քայլել առանց կոշիկների խոտի եւ ավազի, բայց ոչ հարթ մակերեսների վրա: Հարթաթաթության կանխարգելման եւ բուժման համար ցուցված է վարժությունների շարք:

Հարցին պատասխանել է նաեւ կինեզիթերապեւտ, ռեաբիլիտոլոգ ԱՐԱՄ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ.

-Հարթաթաթությունը կարող է մի շարք հիվանդություններ առաջ բերել. փոխվում է ծանրության կենտրոնը, անհատը սկսում է քայլել դեպի առաջ եկած, ինչի արդյունքում ողնաշարի հետ խնդիրներ կարող են առաջանալ` կիֆոզ, սկոլիոզ:
Սկզբնական շրջանում անհատը գանգատվում է ստորին վերջույթների, հոդերի, գոտկային հատվածում ցավերից. դժվարանում է քայլել:
Հարթաթաթության հետեւանքով կարող են առաջանալ նաեւ աճառային սկավառակների հետ կապված խնդիրներ, իշիազ (նստանյարդի բորբոքում), օստեոխոնդրոզ, ինչը, ի դեպ, պահանջում է բավականին լուրջ բուժում:
Ողնաշարի խնդիրներ ունեցող պացիենտների մոտ պետք է պարտադիր պարզել հարթաթաթության առկայությունը կամ բացակայությունը: Դրանից է կախված բուժման  ընթացքը:
Ինչ վերաբերում է մերսումներին, եթե խոսքը ձեռքբերովի հարթաթաթության մասին է` ցուցված է. նշանակվում է նաեւ բուժական ֆիզկուլտուրա: Կա հատուկ մշակված վարժություններ: Այս ամենը լավ արդյունք է տալիս: Բուժման արդյունավետությունը կախված է հարթաթաթության աստիճանից, պացիենտի տարիքից, ինչպես նաեւ` երբ են դիմել բժշկի:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում