ԳԹԿ-Ն ԽՆԴՐԱՆՔՆԵՐԸ ՉԻ ԲԱՎԱՐԱՐԵԼ

Արխիվ 12-16

ԳԹԿ-Ն  ԽՆԴՐԱՆՔՆԵՐԸ ՉԻ ԲԱՎԱՐԱՐԵԼ


Բուհական ընդունելության քննությունները բուռն ընթացքի մեջ են: Եվ հասկանալի է, որ եթե խոսքը հայաստանյան քննությունների մասին է, ապա այստեղ հարցն առանց տարաբնույթ խոսք ու կռիվների չի վերջանա:
Այս տարի էլ բողոքները քիչ չեն, եւ այս նախնական ժամանակահատվածում սկսել են առանձնանալ նման դժգոհությունների որոշ կոնկրետ ուղղություններ, որոնք, անկեղծ ասած, անցած տարվա դժգոհություններից քիչ բանով են տարբերվում: Այսպես, բողոքների առաջին խումբը նախ վերաբերում է այն բանին, թե քննական հարցաշարերում ներառված են նաեւ հարցեր, որոնք չկան դպրոցական ծրագրերում:

Այսինքն, եթե դիմորդը կրկնուսույցների օգնությանը չի դիմել ժամանակին, ապա այդ հարցերին պատասխանելու հնարավորություն գործնականում չունի: Բողոքների հաջորդ խումբն այն մասին է, թե հանձնաժողովները ցածր են գնահատում, ինչը տանում է այն հետին մտքին, թե այդկերպ «անտեր» դիմորդների բալերը նվազեցնում են` «տերովների» համար ավելի լավ անցողունակություն ապահովելու նպատակով: Եվ վերջապես, տարածվում են նաեւ խոսակցություններ, թե պատկերն այս ամենի ճիշտ հակառակն է: Այսինքն, որ հանրապետությունում նկատելիորեն նվազել է դիմորդների թիվը, սրան ընդառաջ` բավականին թուլացվել են հարցաշարերը, որպեսզի նույնիսկ շատ թույլ դիմորդներն ընդունվելու, այսինքն` բուհական վճարովի տեղերը համալրելու հնարավորություն ունենան: Որ վերջին հաշվով, բուհերն էլ չզրկվեն համապատասխան եկամուտներից ու գոյատեւելու հնարավորություն ստանան: Թե դա ինչ կերպ կազդի մեր ապագա մասնագետների որակի վրա, դա արդեն հարցի մյուս կողմն է:
Իհարկե, այս բոլոր հարցերի շուրջ քննությունների ընթացքի հետ մեկտեղ խմորումները դեռ շատ կխորանան: Իսկ մինչ այդ, որոշ նախնական մեկնաբանություններ խնդրեցինք Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի պետ ԱՐԱ ԻՍՊԻՐՅԱՆԻՑ:
Մեր զրուցակցի խոսքերով` հունիսի 6-ին հանրապետությունում անցկացված «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննությանն այս տարի մասնակցել է 7 328 դիմորդ: Այդ առարկայից. «Քննության միջին միավորն այս տարի եղել է 13.24-ը: Անբավարար է ստացել դիմորդների 9.5 տոկոսը: Առավելագույն միավոր են ստացել 114 դիմորդ»:
Ա. Իսպիրյանի խոսքերով`«Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից բողոքարկման գործընթացը ավարտվել է ս.թ. հունիսի 12-ին` ժամը` 18:00-ին. «Ամեն քննական կենտրոնից 3-4 բողոքարկող ենք ունեցել: Հիմնական պատճառը` տեխնիկական խնդիրներն են եղել: Թեստերի հետ կապված որեւէ խնդիր չենք ունեցել, բողոքարկողներ` նույնպես»:
Ա. Իսպիրյանն ասաց նաեւ, որ անցյալ տարի «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից միջին միավորը 13 է եղել:
ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետը ամփոփեց նաեւ «Կենսաբանություն» առարկայից միասնական քննություն հանձնած դիմորդների միավորները: Քննական արդյունքները,  ըստ Ա. Իսպիրյանի, ի տարբերություն նախորդ տարվա նվազել են. «Քննության միջին միավորն այս տարի եղել է 11.14-ը. նախորդ տարվա համեմատ այն բավական ցածր արդյունք է, քանի որ անցած տարի միջին միավորն այս առարկայից եղել է 14: «Կենսաբանություն» առարկայից անբավարար են ստացել դիմորդների 24%-ը»:
Ա. Իսպիրյանը նշեց նաեւ, որ «Կենսաբանություն» առարկայից 43 բողոքարկում է եղել` վերահաշվարկի հետ կապված: «14 խնդրանք ենք ունեցել, թե հիվանդության պատճառով վատ են գրել, բայց այդ խնդրանքները չեն բավարարվել, քանի որ բժշկի դիմորդները չեն դիմել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում