ՙՙՙԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄՈՏ 1/3 ՄԱՍՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՏՈՒՆԸ ՋԵՌՈՒՑԵԼ՚

Արխիվ 12-16

ՙԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄՈՏ 1/3 ՄԱՍՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՏՈՒՆԸ ՋԵՌՈՒՑԵԼ՚


Օգոստոսի 1-ին Հայաստանում հնարավոր է հերթական թանկացումը` այս անգամ  թանկանում է Էլեկտրաէներգիան: Այս առումով արդեն կան որոշակի արձագանքներ: Մի շարք փորձագետների կարծիքով` էլեկտրականությունը  թանկացնելու փոխարեն`  պետք է մի բան էլ գինը նվազեցնել: Մյուս մասն էլ հակադարձում է` նշելով, որ գների նման բարձրացումը հաշվարկված է եւ արդարացված: Ինչեւէ, հակադիր այս պատկերի վրա էլ, ՙԻրավունքը՚ զրուցեց տարբեր ոլորտների հետª ճշտելու համար արդյո±ք հաշվարկված եւ արդարացված է սպասվող թանկացումը:
ՀՀԿ պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ նշեց.
-Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը զբաղվում է այս հարցով, ուստի նման հարցադրմանը որեւէ մեկը չի կարող պատասխանել: Վերջիններս հրավիրել էին բոլոր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին եւ անձանց, որպեսզի մանրամասն ներկայացնեն, թե ինչով է պայմանավորված առաջիկա թանկացումը: Այն միակ կառույցն է, որը պարտավոր է նշված հարցի հստակ պատասխանը տալ:
Իսկ ահա ԲՀԿ նախկին պատգամավոր, տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ գնահատմամբ.
-Թանկացման վերաբերյալ լուրը տարածվելուց հետո հայ բնակչության շրջանում առաջացել է անհանգստություն ու հուսալքում, քանի որ բոլորս գիտենք Հայաստանում աղքատության, վճարունակության սարսափելի մակարդակի մասին: Ահա այս պարագայում հերթական  թանկացումները նորից են խորացնում մինչ այդ գոյություն ունեցող եւ մեզ համար ոչ ցանկալի գործընթացները: Ամենադատապարտելին այն է, որ այս պարագայում էլ չկա թափանցիկություն եւ որեւէ ամբողջական մասնագիտական մեկնաբանություն: Զավեշտալին այն է, որ այս հարցով նախաձեռնությունը պատկանում է Հանրային ծառայությունների հանձնաժողովին, որը, ըստ Սահմանադրության եւ օրենքի, կոչված է հանրության շահերը պաշտպանելու: Ստացվում է, որ էլեկտրաէներգիա արտադրողներից, բաշխողներից ոչ մեկը չի մտահոգվում իր իսկ վատ վիճակով, բայց նրանց փոխարեն հուզված է հանրության շահերը պաշտպանողը: Սա շատ կնճռոտ գործընթաց է: Այս ամենի արդյունքում տուժելու է ժողովուրդը: Չի երեւում հայ քաղաքացու արժանապատիվ ապրելու հեռանկարը, գոնե նա պետք է կարողանա իր գոյությունը պահպանել, իսկ ահա այսպիսի պայմաններում, կարող եք չկասկածել, որ չափազանց ու սարսափելի դժվար է լինելու հասարակ քաղաքացու համար` իհարկե առանձնացնելով գողերին, ավազակներին, թալանչիներին, ովքեր ամբողջ բնակչության չնչին տոկոսն են կազմում: Միգուցե, գույները ես խտացնում եմ, բայց մարդ ակամայից գալիս է նման եզրակացության:
Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆՆ էլ նկատեց.
-Գոյություն ունի միջազգային շուկա, որտեղ գները տատանվում են: Եթե, օրինակ, Բրազիլիայում բերք չի լինում, սուրճի գինն ամբողջ աշխարհում բարձրանում է: Այստեղ խնդիրը հետեւյալն է, քանի որ մենք մտնելու ենք Մաքսային միություն, ու մեր երկրի էներգիայի արժեքը պետք է լինի Միության անդամ երկրների գներին հավասար, ապա պետք է պարզելª արդյոք Ռուսաստանում նկատվո±ւմ է գնի բարձրացում, թե` ոչ: Անցած ձմեռն արդեն ցույց է տվել, որ գների բարձրացման հետեւանքով բնակչության մոտ 1/3 մասն արդեն իսկ չի կարողանում տունը ջեռուցել: Սա փաստ է: Իսկ հնարավոր թանկացումներից հետո նման մարդկանց թիվն ավելի կշատանա, եւ այսպիսի թանկացումը արտագաղթի գործոններից մեկը կլինի: Հնարավոր է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը իր հետ բերի այլ ապրանքների թանկացում:


Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանակում սոցհարցում է իրականացրել` պարզելու համար, թե ինչ են մտածում քաղաքացիները` էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման մասին:
1. Դա որեւէ կերպ արդարացված եւ հիմնավորված չէ- 83%
2. Կարելի է եզրահանգման գալ միայն համապատասխան հաշվարկներից հետո: Եթե այնպիսի վիճակ է, որ չթանկացնելը կտանի ավելի վատ հետեւանքների, ինչ կարող ենք անել- 9%
3. Պետք է թանկացնել, ամեն ապրանք իր գինն ունի- 7%
4. Այդ թանկացումը մեզ չի մտահոգում- 1%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում