ՊՈՐՈՇԵՆԿՈՆ ՈՉԻՆՉ ՉՓՈԽԵՑ

Արխիվ 12-16

ՊՈՐՈՇԵՆԿՈՆ ՈՉԻՆՉ ՉՓՈԽԵՑ

Իսկ ահա Ուկրաինայի եւ Դոնբասի շուրջ իրավիճակը շարունակում է զարգանալ միանգամայն կանխատեսելի սցենարով: Ու թերեւս ամենաէականն այն է, որ չնայած ռազմական գործողությունները դադարեցնելու մասին վերջերս Ֆրանսիայում մինչեւ իսկ համաշխարհային լիդեր-պետությունների ղեկավարների մակարդակով խոսվեց, սակայն պատերազմը գնալով միայն թեժանում է:
Ընդ որումª Ուկրաինայի ՙնորընտիր՚ օլիգարխ-նախագահ Պյոտր Պորոշենկոն դեռ շարունակում է խոսել ռազմական գործողությունները դադարեցնելու, Դոնբասի խաղաղ բնակչության համար տարածաշրջանից դուրս գալու միջանցքների եւ այդ կարգի այլ միջոցառումների մասին: Սակայն փաստն այն է, որ Պորոշենկոյի պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում Կիեւին այս կամ այն չափով ենթարկվող զինված ստորաբաժանումները նախ ամենօրյա դարձրին բնակավայրերի նկատմամբ ՙԳրադների՚ կիրառումը, վերջին օրերին էլ սկսել են կիրառել միջազգային բոլոր համապատասխան կոնվենցիաներով խստիվ արգելված ֆոսֆորային ռումբեր: Այս զինատեսակի օգտագործումն անգամ պաշտոնապես հայտարարված պատերազմների ժամանակ հակառակորդի զորքերի դեմ արդեն իսկ միջազգային նորմերով կհամարվեր ռազմական հանցագործություն: Դոնբասում խաղաղ քաղաքների դեմ դրանց կիրառումը, անշուշտ, ժամանակի ընթացքում կստանա նման որակում: Սակայն այս պահին էականը հետեւյալն է. Պորոշենկոն, թերեւս, հասկանում է, որ անկախ ամերիկացիների տված երաշխիքներից, այդ գործողությունների ողջ պատասխանատվությունն առաջին հերթին հենց իր վրա է կրում: Իսկ այդ երաշխիքները կարող են եւ չաշխատել, որից հետո ինքը դառնալու է Հաագայի դատարանի ռեալ թեկնածու ¥եթե, իհարկե, մինչ այդ օրը կարողանա գոյատեւել¤: Այս պարագայում, իհարկե, հարց է, թե օլիգարխ-նախագահն իրականում ի±նչ փաստացի վերահսկողություն ունի ուկրաինական իրավիճակի նկատմամբ: Սակայն այստեղ ակնհայտ է այն, որ անկախ այն բանից, թե ով է տալիս հրամանը, բայց եթե Կիեւին ենթակա ուժերը ստիպված են գնալով ավելի խստորեն արգելված զինատեսակներ մտցնել ՙխաղի՚ մեջ, ապա դա նշանակում է, սովորական սպառազինությամբª զրահատեխնիկայով, տանկերով, ավիացիայով եւ արդեն նաեւ ՙԳրադներով՚ պատերազմը հաղթելու հնարավորություն պարզապես չեն տեսնում: Չնայած դա անգամ Կիեւի համար պետք է ակնհայտ դառնար գոնե այն պահին, երբ Ռուսաստանի հետ սահմանակից առաջին անցակետերի վերահսկողությունն անցավ Դոնբասի բանակին, եւ վերջին օրերին, երբ նրանք արդեն վերահսկում են ՌԴ-ի հետ ունեցած մոտ 200 կմ-անոց սահմանագիծ, արդեն ֆոսֆորային ռումբերն էլ պատերազմի ընթացքի վրա մեծ ազդեցություն չեն կարող ունենալ: Առավել եւս, որ ռուսական ԱԳ նախարարության մակարդակով արդեն անթաքույց հայտարարում են Դոնբասին ուղղակիորեն ՙհումանիտար օգնություն՚ տրամադրելու մասին, քանի որ պաշտոնական Կիեւի հետ նման հարցերը լուծելն անհնար է: Գումարած դրան էլª ՌԴ նախագահի խորհրդական Գլազեւն օրերս ակնարկեց Ուկրաինայում ոչ թռիչքային գոտի հաստատելու հեռանկարների մասին եւ այլն: Դրա հետ մեկտեղ Կիեւին ենթակա ստորաբաժանումներից մեկը փաստացի իշխանությունների հանդեպ իր դժգոհություններն օրերս ներկայացրեց իսկական բունտի տեսքով, եւ ակնհայտ է, որ նման տրամադրությունները գնալով ավելի են սրվում նաեւ ուկրաինական այն ստորաբաժանումներում, որոնք մայդանային ծագում ունեն:
Մի խոսքովª արդեն մի շարք ամերիկյան հեղինակավոր վերլուծաբաններ էլ են սկսել ակնարկել, որ Ուկրաինայի ներկայիս տեսքը պահպանելն անհնար է, եւ Վաշինգտոնի ու Մոսկվայի ստվերային բանակցությունների հիմքում արդեն իսկ դրված են այդ երկիրը մասերի բաժանելու տարբեր սցենարներ: Բայց թե դրանից ինչ կստացվի, դժվար է ասել, քանի որ վերջին օրերին կարծես թե Իրաքում ռուս-ամերիկյան թեժ հակամարտության մեկ նոր օջախ է սկսում ձեւավորվել, որն, ի դեպ, Հայաստանի համար, թերեւս, շատ ավելի մտահոգիչ կարող է դառնալ, քան ուկրաինական պատերազմը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում