ԵՎ ՆՈՐԻՑ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԿԱ

Արխիվ 12-16

ԵՎ ՆՈՐԻՑ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԿԱ


Այս օրերին Իրաքում կարծես թե սկսվում է ծավալվել հերթական մեծ պատերազմը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՙԻրաքում եւ Լեւանտեում ¥կա°մ Շամում-հեղ¤ իսլամական պետություն՚ ¥ԻԼԻՊ¤ խմբավորման գրոհայինները, որը համարվում է ՙԱլ Քայիդային՚ մոտ կանգնած կառույց, խոշոր հարձակում սկսեցին Իրաքի հյուսիս-արեւմտյան հատվածներումª գրավելով երկրի երկրորդ քաղաքըª Մոսուլը: Դա նշանակում է, որ Իրաքի գործնականում ողջ հյուսիսային հատվածը անցել է ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ, ինչին պաշտոնական Բաղդադն այս պահին հակազդելու գործնական եւ ոչ մի հնարավորություն չունի:

ԻՐԱՔՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄ


Անշուշտª այստեղ ամենակարեւորն այն հարցն է, թե ինչո±վ պետք է բացատրել կամ ո±վ է կանգնած այդ հարձակման թիկունքին: Եվ այստեղ է, որ բախվում ենք մի շատ տարօրինակ իրավիճակի: Նախ ներկայացնենք, որ սուննի իսլամի ծայրահեղական թեւը ներկայացնող այս խմբավորումը, որը հիմնականում ֆինանսավորվում է Սաուդյան Արաբիայի եւ Կատարի կողմից, իր հիմնական նպատակն է համարում Իրաքի, Սիրիայի եւ Լիբանանի տարածքներում սուննիական խալիֆաթի ստեղծումը: Խմբավորումն այնքան էլ մեծ չի համարվումª ունի մոտ 15 հազար գրոհային, եւ վերջին տարիներին հիմնականում կենտրոնացել էր սիրիական պատերազմի վրա, բնականաբարª ընդդեմ Ասադի: Այն փաստը, որ ներկայումս ԻԼԻՊ-ն իր ուժերը հիմնականում ուղղեց դեպի Իրաք, կարելի է կապել Սիրիայում Ասադի հաջողությունների հետ, որի պարագայում, միգուցե, այս խմբավորումն այնտեղ իրավիճակը համարելով անհեռանկարային, փորձում է իր, ավելի ճիշտª Սաուդյան Արաբիայի երազած սուննիական պետության հիմքերը դնել Իրաքում: Եվ այստեղ է, որ սկսվում են տարօրինակությունները: Գաղտնիք չէ, որ Իրաքի ներկայիս իշխանական համակարգը ստեղծվել է ԱՄՆ-ի կողմից եւ վերջինս էլ ներկայումս ուղղություն է տալիս իրաքյան նավթին:  Այսինքնª տրամաբանորեն ցանկացած անկայունություն Իրաքում պետք է, որ ազդի այդ երկրում ամերիկյան քաղաքականության վրա:
Եվեթե այս պարագայում տարածաշրջանի ամերիկյան առանցքային դաշնակիցներից մեկըª Սաուդյան Արաբիան է իր ահաբեկչական խմբավորումներին ուղղորդել Իրաք, ապա դա առնվազն տարօրինակ կլիներ: Առավել եւս, որ ԱՄՆ-ը դեմ է արտահայտվում տեղի ունեցածին` Բաղդադին խոստանալով ռազմական օգնություն: Ու աբսուրդն այն է, որ ԻԼԻՊ-ի դեմ ոչ պակաս մարտաշունչ հայտարարություններ հնչում են նաեւ Իրանից, այսինքն ստացվում է, որ չգիտես ինչ հրաշքով ԱՄՆ-ն Իրանի հետ հայտնվել է բարիկադների նույն, իսկ իր դաշնակից Սաուդյան Արաբիայի հետª հակադիր կողմը:
Երկրորդը. գաղտնիք չէ, որ Սիրիայում կռվող բոլոր խմբավորումները եւ հատկապես ՙԱլ Քայիդայի՚ հետ առնչություն ունեցողներն անցած տարիներին օգտվել են Թուրքիայի լայնածավալ աջակցությունից: Բայց ահա ԻԼԻՊ-ը, Մոսուլ մտնելուն պես, չգիտես ինչու որոշեց պատանդ վերցնել թուրքական հյուպատոսարանի մի քանի տասնյակ աշխատակիցներին: Իսկ ահա Թուրքիան, որ Սիրիայից իր տարածք ներխուժած մեկ շեղված արկի պատճառով ժամանակին քիչ էր մնում պատերազմ սկսեր, այս անգամ բավարարվում է ԱԳ նախարար Դավութօղլուի բավականին մեղմ հայտարարությամբ, որ եթե իր քաղաքացիները տուժեն, Անկարայի պատասխանը կլինի կոշտ: Էլ չասած, որ Իրաքում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեղադրանքով մահվան դատապարտված եւ Թուրքիայում ապաստան գտած Իրաքի նախկին փոխնախագահ Թարիք Հաշիմին չի հապաղել հերոսացնել իրեն հովանավորող թուրքերին պատանդ վերցրած ԻԼԻՊ-ն:
Վերջապես, ստացվում է, որ այս քայլով ԻԼԻՊ-ը բացահայտորեն դեմ է գնում ողջ աշխարհին: Ընդ որում, եթե Իրաքի պոտենցիալը բավարար չէ այդ պատերազմի համար, ապա ԻԼԻՊ-ը չպետք է մոռանար, որ Իրաքի հյուսիս-արեւելքում քրդական ինքնավարությունն է, որն ունի ռազմական եւ ֆինանսական համապատասխան ներուժ եւ այսօր էլ իր ուժերը տեղաշարժում է ընդդեմ ԻԼԻՊ-ի:

ԷԼԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՇԱՀԵՐԸ

Այսքան հակասությունների թերեւս միակ տրանաբանական բացատրությունն այն է, որ առանց ամերիկյան ստվերային ՙդաբրոյի՚ª ԻԼԻՊ-ը երբեք Իրաք չէր մտնի: իսկ ԱՄՆ-ին այս ամենը պետք էր մեկ շատ պարզ պատճառով. Իրաքը սկսել էր աստիճանաբար կայունացնել իր վիճակը, ավելի կոնկրետª արդեն սկսում էր պարզորոշ տեսանելի դառնալ Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան առանցքի ձեւավորումը, որի համար չէ, որ ամերիկացիները կախեցին Սադամին: Գումարած դրանª Իրաքը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Ռուսաստանից զենքի մեծ քանակներ ձեռք բերելու իր ծրագրերի մասին եւ այդ ուղղությամբ արդեն իսկ որոշ պայմանագրեր էին սկսել ի հայտ գալ: Այս ծրագրերը, թերեւս, ի զորու են ամբողջովին փոխել Մերձավոր Արեւելքի քաղաքական պատկերը, ընդ որումª տարածաշրջանում ռուսական քաղաքականության ամրապնդման եւ ԱՄՆ-ի դիրքերի թուլացման տեսքով: Ընդ որում, վերջին ժամանակներս Բաղդադն իրեն սկսել էր այնքան վստահ զգալ, որ արդեն միջոցներ էր ձեռնարկում Իրաքի հյուսիսային քրդական ինքնավարության կողմից ինքնուրույն նավթարդյունահանման եւ թուրքերին վաճառելու գործընթացը կանխելու ուղղությամբ: Ընդ որումª ԱՄՆ-ը դա դատապարտելով, այնուամենայնիվ քայլ անգամ չէր կատարում կանխելու ուղղությամբ:
Այսպիսովª թեեւ ներկայումս քրդերը զորք են տեղաշարժում ԻԼԻՊ-ի դեմ, սակայն հազիվ թե իրենց ինքնավարության սահմանները պաշտպանելուց զատ այդ զորքերն ինչ-որ այլ գործողություններ կատարենª անցնելով Քիքուկից այն կողմ: Առավել եւս, որ ԻԼԻՊ-ը հայտարարում է բոլորովին հակառակª Բաղդադի ուղղությամբ իր հարձակումը շարունակելու ծրագրերի մասին: Հաջորդը, ԱՄՆ-ը թեեւ դատապարտում է Մոսուլի գրավումը, սակայն որպես օգնություն Բաղդադին առաջարկում է հավելյալ 1 միլիարդի դոլարի զենք գնել իրենից: Եվ մինչ այդ զենքը տեղ հասնի, հարց է, թե ինչ կմնա Իրաքից: Իսկ թուրք պատանդներին ԻԼԻՊ-ն երեկ ազատ արձակեց, այնպես որª իրաքյան հարձակմանը նաեւ հակաթուրքական բնույթ տալու այդ ներկայացման իմաստն էլ է սկսում պարզ դառնալ:
Այսպիսովª այս հարձակման միակ թիրախը մնացած Բաղդադին մնում են հաշված քայլեր: Կարող է կրկին իր երկիր ամերիկյան զորք հրավիրել: Սա կնշանակի Սիրիայի եւ Իրանի միջեւ ամերիկյան զինուժի տեղակայում, որը կարող է ցանկացած պահի հարվածել այդ երկու պետություններին էլ:
Հաջորդը. Իրաքը կարող է փորձել սեփական ուժերով ԻԼԻՊ-ի դեմն առնել: Բայց արդեն ակնհայտ է, որ այս խմբավորումն ընդամենը ավանգարդն էր եւ նրա ետեւից Իրաք կմտնի ծայրահեղ իսլամիստական այն ողջ արմանդան, որը մինչ այդ կռվում էր Սիրիայում: Այս ուժն արդեն Բաղդադի ատամի բանը չէ, եւ այդ դեպքում ստիպված կլինի օգտվել երրորդ տարբերակիցª դիմել Իրանի եւ Սիրիայի օգնությանը: Իսկ դա արդեն կնշանակի մեծ պատերազմ ողջ Մերձավոր Արեւելքում, որը, թերեւս, արագորեն կսկսի ընդլայնել իր աշխարհագրությունը, այդ թվում, միանգամայն հնարավոր է, նաեւ Ղարաբաղի ուղղությամբ:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում