ՙՈՎ Է ԴԱՏԱՐԱՆԻ ՄՈՏ ԿՐԱԿԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ

Արխիվ 12-16

ՈՎ Է ԴԱՏԱՐԱՆԻ ՄՈՏ ԿՐԱԿԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ

Արդեն հայտնի է երեկ Շանթ Հարությունյանի դատավարության ժամանակ դրսում պնեւմատիկ զենքից թատերական կեցվածքով ոստիկանների վրա կրակած երիտասարդի անունը` Հայկ Կյուրեղյան: Բնականաբար, համապատասխան հոդվածով քր. գործ է հարուցված, նա ձերբակալված է:
Մենք ուսումնասիրեցինք նրա ֆեյսբուքյան էջը` կողմնորոշվելու համար, թե ինչ նկարագրի տեր է այդ հանցագործությունը կատարած երիտասարդը: Էջից պարզվում է, որ նա 2005-ին ավարտել է Երեւանի ճարտարագիտական համալսարանը (պոլիտեխնիկը), ամուսնացած բաժանված է, ունի Սերգեյ անունով եղբայր: Վերջին գրառումը նա արել է հունիսի 9-ին. ՙԴուս ա գալիս մենք ընենց մարդկանց համար ենք պայքարում, որ կարողա շատ չէ 5000 դրամ փող վերցնեն ու մեզ հենց ճակատից առանց տատանվելու կրակեն:
Ուրեմն մենք ով ենք` հիմարներ, մազոխիստներ, թե քրիստոսներ:
Ես էդ բազմության համար չեմ պայքարում, այլ հենց իրանց դեմ եմ պայքարում: Ու երեւի կռիվը Սերժի հետ չի, ոչ էլ հհկ-ի, ոչ էլ օլիգարխների, դուրս ա գալիս սեփական ժողովրդի դեմ եմ հելել:
Հիմա տենանք ով կկրի` ես, թե ինքը` ինքը հզոր հանրությունը՚:
Հայկ Կյուրեղյանի ֆեյսբուքյան էջում լուսանկարների մեջ միանգամից աչքի է զարնում Շանթ Հարությունյանի եւ վերջինիս չհաջողված ՙհեղափոխության՚ կադրերի առատությունը, նաեւ նկարներ ու ասույթներ ամենատարբեր հեղափոխություններից` ֆրանսիական, բոլշեւիկյան, ուկրաինական Մայդան, Դոնեցկի հակամայդան: Նաեւ պարզ է դառնում, որ նա տարբեր բողոքի ակցիաներին մասնակցող քաղաքացիական ակտիվիստ է, իսկ ինչ վերաբերում է ֆեյսբուքյան ընկերների շրջանակին, ապա այնտեղ կա ինչպես Շանթ Հարությունյանի շրջապատը, այնպես էլ նախախորհրդարանի ներկայացուցիչները, բնապահպանական եւ այլ ակտիվիստները, ՀԱԿ-ի երիտասարդները եւ այլն:
Էջից պարզ է դառնում, որ Հայկ Կյուրեղյանը հեղափոխական ռոմանտիկայով տարված բավականին անհավասարակշիռ կեցվածք ընդունելուն հակված երիտասարդ է: Այսինքն` այնպիսի նկարագիր ունեցող, ում առանձնապես դժվար չէ ներքաշել որեւէ արկածախնդրության մեջ եւ օգտագործել` որպես գործիք: Իսկ վերջին գրառման մեջ արդեն իսկ կա ՙկրակել՚ բառը, ինչը ենթադրել է տալիս, որ նա ոչ թե պահի տակ է պնեւմատիկ ատրճանակը վերցրել եւ գնացել դատարանի մոտ, այլ կրակելու հետ կապված մտքերը նրան նախօրոք էին ՙայցելել՚: Բացառված չէ,որ նրան կողքից հուշել կամ դրդել են:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում