ՙԲՈԼՈՐՈՎ ՄԻԱՍԻՆ ԳՈՐԻՍՈՒՄ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՂԹԵԼ ՀՀԿ-ԻՆ
Արխիվ 12-16ԲՈԼՈՐՈՎ ՄԻԱՍԻՆ ԳՈՐԻՍՈՒՄ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՂԹԵԼ ՀՀԿ-ԻՆ
Հունիսի 8-ին Գորիսում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթեց, ինչպես եւ գորիսեցիներն էին ավելի վաղ մեզ հետ զրույցում վստահեցնում, որ իրենց ձայնը տալու են նրան, ՙում սատարում եւ աջակցում է ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանը՚, այս դեպքում` ՀՀԿ կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Վաչագան Ադունցը:
Նշենք, որ մյուս թեկնածուն անկուսակցական Հրայր Յոլյանն էր, ում շուրջը համախմբվել էին ինքնաբացարկ հայտնած երկու թեկնածուները, Գորիսում գործող ԲՀԿ եւ ՙԺառանգություն՚ կուսակցությունները: Գորիսեցիների պնդմամբ` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը եւս, ով ինքնաբացարկ հայտնած թեկնածու Տիգրան Կարապետյանի մտերիմ ընկերն է, ինչպես տեղացիներն են ասում` ՙտակից՚ սատարում էր անկուսակցական Հրայր Յոլյանին: Սակայն նկատենք, որ այդ ամենով հանդերձ, ոչ ներկայիս մարզպետին, ով հայտարարեց, որ սատարում է նրան, ում ՀՀԿ-ն է առաջադրել, բայց տեղացիների պնդմամբ` ոչ բացահայտ, բայց ամեն դեպքում սատարում էր այլ թեկնածուի... Վերոնշյալ կուսակցություններին չհաջողվեց հաղթել ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին: Զավեշտալին այն է, որ այսքանից հետո, այն դեպքում, երբ, փաստորեն, ստացվում է, որ Ադունցին սատարում էր միայն ՀՀԿ կուսակցությունը, իսկ անկուսակցական թեկնածուն, ում սատարում էին երկու կուսակցություններ, դրան գումարած` ինքնաբացարկ հայտնած թեկնածուները, կոչ էին արել իրենց ձայն տվողներին քվեարկել Յոլյանի օգտին, չկարողացավ հաղթել ՀՀԿ-ին: Բայց այսքանից հետո էլ, վերջիններս չեն կարողանում հանդարտվել եւ հաշտվել այն մտքի հետ, որ ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն, որքան էլ ոմանց համար ցավոտ է, ինչու չէ նաեւ որոշ տեղ` ամոթալի, ընտրվեց Վաչագան Ադունցը: Տպավորություն է ստեղծվում, որ վերջիններիս ավելի շատ հունից հանում է ոչ թե Ադունցի հաղթանակը, այլ այն, որ նրան սատարում էր հենց Սուրիկ Խաչատրյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

