ՙՆՈՒՅՆԻՍԿ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԷԼ ՉԷ ԱԴՐԲԵՋԱՆԻ` ՇՐԻՇԱԿԻՑ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ՚

Արխիվ 12-16

ՙՆՈՒՅՆԻՍԿ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԷԼ ՉԷ ԱԴՐԲԵՋԱՆԻ` ՇՐԻՇԱԿԻՑ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ՚

Այն ժամանակ, երբ հայրենի կինոփառատոնների ժամանակ մեծ սիրով ցուցադրվում է ադրբեջանական ու թուրքական ֆիլմեր, իսկ ամենուր թուրքադրբեջանական կլկլոցը ականջ է ծակում, Ադրբեջանը թույլ չի տալիս իր երկրում հնչի կամ ցուցադրվի այն, ինչը հայկական է: Պարզվում է` Բելառուսի գեղարվեստական մարմնամարզության հավաքականը Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնության ժամանակ հանդես պետք է գար Արամ Խաչատրյանի երաժշտության տակ: Սակայն հավաքականի գլխավոր մարզիչ Իրինա Լեպարսկայային առաջնության կազմակերպիչները խնդրել են հրաժարվել Խաչատրյանի ՙՍուսերով պարից՚, մինչդեռ թիմը այդ համարի վրա աշխատել էր գրեթե կես տարի: Թուրքադրբեջանական ՙմշակույթի՚ նկատմամբ մեր վերաբերմունքի եւ դրան ի պատասխան ադրբեջանական հերթական դուշմանության մասին ՙԻրավունքը՚ զրուցեց ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ հետ.
-Ինչ կապ ունի մեկը մյուսի հետ, ես ինչպես գնահատեմ: Արամ Խաչատրյանի ժառանգությունը համամարդկային արժեք է եւ անգամ անցած տարի հունիսին մտել է համաշխարհային հիշատակության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկը, դա իրենց անգրագիտության մասին է խոսում: Իսկ այն, ինչ որ Դուք եք մատնանշում, մեզ մոտ դա պետական մակարդակով չի արվում:
- Ամեն դեպքում, ինչպես եք վերաբերվում, երբ նույնիսկ ոչ պետական մակարդակով, նման ֆիլմեր են հայտնվում հայաստանյան մեծ էկրաններին:
- Ինձ թվում է` արվեստը քաղաքականություն չի ճանաչում, եւ եթե արվեստի գործը ֆիլմ է, ես անձամբ չեմ տեսել, բայց հատուկ տրամադրվածություն չունեմ դրանց դեմ: Բայց կարծում եմ, որ հատուկ ցուցադրություններ կազմակերպելու էլ անհրաժեշտություն չկա: Հիմա եկեք չխոսենք այն թեմայից, որ ինչպես կարելի է, եթե իրենք այսպիսի բան են անում, ուրեմն` մենք էլ` չգիտեմ ինչ: Կարելի է չդնել նույն հարթակի վրա, բայց առանձին քննարկել, թեպետ նույնիսկ քննարկելու էլ չէ Ադրբեջանի` շրիշակից ցածր մակարդակը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում