ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ՑԱՎԵՑՐԵԼ ԵՆ ՙNDI՚ ԵՎ ՙUSAID՚ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ՑԱՎԵՑՐԵԼ ԵՆ ՙNDI՚ ԵՎ ՙUSAID՚ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Երեկ Ազգային Ժողովը սկսեց իր աշխատանքը ընդդիմության կողմից հերթական հակառուսական հիսթերիայով: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չգիտես որտեղից որոշեց, որ նախօրեի հայ-ռուսական բարեկամության ակումբում Կիսելյովի հետ հանդիպման ընթացքում, վերջինս վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Հայաստանի, հայերի ու անգամ մեր նահատակների նկատմամբ: Ապա ընդդիմադիր բաղաձայն երգչախումբը սկսեց փոթորիկ բարձրացնել` յուրաքանչյուրն իրեն սուպերհայրենասերի տեղ դնելով: Այս իրավիճակը մեկնաբանելու համար դիմեցինք պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ, ով ներկա է գտնվել այդ հանդիպմանը:
-Պարոն Բաբուխանյան, իսկապես հնչել են վիրավորական արտահայտություններ:
- Ոչ, վիրավորական արտահայտություններ չեն եղել, սակայն մեր միջեւ ծագեց բուռն բանավեճ: Պարոն Կիսելյովը արտահայտեց մի քանի տեսակետներ, որոնց հետ ես եւ տիկին Հերմինե Նաղդալյանը արտահայտեցինք մեր անհամաձայնությունը: Ի դեպ, ակումբի նիստին հրավիրված էին նաեւ ընդդիմադիր պատգամավորներ, այնպես որ, կարող էին գալ եւ մեզ հետ միասին, իսկ գուցե նաեւ մեզանից լավ, բանավիճեին Կիսելյովի հետ, եւ ոչ թե հաջորդ օրը մեծ-մեծ խոսեին: Սակայն պետք է նշեմ, որ Կիսելյովը ոչ պաշտոնական անձ է, արտահայտում է իր սեփական տեսակետները, եւ ճիշտ չէ այն վերագրել Ռուսաստանի պաշտոնական մարմիններին, կամ էլ թե չէ` ռուսաստանյան հասարակությանը:
- Այդ դեպքում, որն էր պատճառը, որ ընդդիմությունը փորձեց սուտ տեղեկություններ տարածելով` շահարկել հանդիպումը եւ դրա շուրջ այդպիսի հիսթերիա բարձրացնել:
- Ցավոք սրտի, կան մարդիկ, ովքեր ունեն մեկ խնդիր` գտնել որեւէ առիթ, կամ եթե դա չկա` ստեղծել այդպիսի մի պատմություն, որպեսզի դեմ արտահայտվեն Ռուսաստանին, վատաբանեն մեր ռազմավարական դաշնակցին, խափանեն Հայաստանի անդամագրումը Մաքսային միությանը: Ուկրաինայում այդպիսիները հաջողեցին, սակայն թե ինչ գնով` Ուկրաինայի եւ այդ երկրի ժողովրդի համար, բոլորն էլ տեսնում են:
Կա եւս մեկ պատճառ, դա այդ հանդիպմանը ՌԴ արտաքին քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Վերոնիկա Կրաշեննիկովայի զեկույցն է, որտեղ վերջինս բացահայտում էր, թե ինչպես են Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները կառավարում որոշ հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, եւ ինչ գործիքներ են օգտագործում` իրենց նպատակներին հասնելու համար: Մասնավորապես` նրա կողմից տրվեց ԱՄՆ-ի ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) եւ USAID-ի անունները: Հայտնի է, որ այդ կազմակերպությունների միջոցով Հայաստանի համապատասխան հարթություններում ներդրվել են հարյուր միլիոնավոր դոլարներ: Հայտնի է նաեւ, որ մեր ընդդիմության որոշ ներկայացուցիչներ չափազանց սերտ հարաբերությունների մեջ են վերոհիշյալ կազմակերպությունների հետ, եւ, հավանաբար, նրանց շատ մեծ ցավ են պատճառել հանդիպման ընթացքում Կրաշեննիկովայի բացահայտումները: Հենց դա էր խորհրդարանական ընդդիմադիրների հիսթերիայի հիմնական պատճառը: Սակայն այդ ընդդիմադիր գործիչները թույլ են տվել խոշոր սխալ` ինքնաբացահայտելով իրենք իրենց:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում