ՔԵՍԱԲԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ. ՙԶԻՆՅԱԼ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՆԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ՚
Արխիվ 12-16ՔԵՍԱԲԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ.
ՙԶԻՆՅԱԼ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՆԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ՚
ՙՍիրիայում նախագահական ընտրություններից հետո ակնհայտ զգացվում է, որ իրավիճակը գնում է դեպի կայունացում, զինյալ խմբավորումները կարծես թե նահանջում են՚,- մեզ հետ զրույցում անդրադառնալով Սիրիայում տիրող ներկայիս իրավիճակին` ասաց Քեսաբի քաղաքապետ ՎԱԶԳԵՆ ՉԱՓԱՐՅԱՆԸ:
- Չէի ասի, որ կրակոցներն ընդհանրապես դադարել են, իհարկե կրակոցներ, ռմբակոծություններ այսօր էլ կան, բայց, դրանով հանդերձ, զգացվում է, որ զինյալները տեսնում են, որ չեն կարողանում սիրիացիների մեջ խռովություն մտցնել, դրա համար էլ, կարծես թե, որոշել են կամաց-կամաց նահանջել, համենայնդեպս դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Ըստ իս` շատ շուտով իրենց օջախները լքած սիրիահայերը կվերադառնան իրենց տները:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

