«ԵՐԲԵՎԷ ԱՌԻԹ ՉԵՆՔ ՏՎԵԼ, ՈՐ ՄԵՐ ՄԱՍԻՆ ՆՄԱՆ ԿԱՐԾԻՔ ՁԵՎԱՎՈՐՎԻ»
Արխիվ 12-16«ԵՐԲԵՎԷ ԱՌԻԹ ՉԵՆՔ ՏՎԵԼ, ՈՐ ՄԵՐ ՄԱՍԻՆ ՆՄԱՆ
ԿԱՐԾԻՔ ՁԵՎԱՎՈՐՎԻ»
Հունիսի 10-ին Ծաղկաձորում մեկնարկել է Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը, որը սոցցանցում անաղմուկ չանցավ: Պարզվում է Լեռնային Ղարաբաղից մասնակիցները առաջին օրը չեն կարողացել ներկայանալ, ինչը սոցցանցերում իրենց մտքի գիգանտներ համարողների կողմից գնահատվեց, թե դա ուղիղ կապ ունի Աստանայում Ղազախստանի նախագահ Նազարբաեւի ադրբեջանամետ ելույթի հետ, որի արդյունքում արցախցիները չեն հրավիրվել: Թե ի՞նչն էր իրական պատճառը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀԵՀ նախագահ ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻՑ.
- Տեխնիկական խնդիր է եղել եւ` ոչ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մեղքով: Այս մասին ե՛ւ ծրագրերի մեր ղեկավարը, ե՛ւ Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը, ովքեր հրավերներ էին ուղարկել, ե՛ւ ղարաբաղյան կողմը մեկնաբանություններ տվել են:
- Այնուամենայնիվ, մամուլում ու սոցցանցերում շահարկվեց, որ արցախյան երիտասարդների ուշացումը` Նազարբաեւի հայտարարությամբ էր պայմանավորված:
- Չէր կարող այդպիսի բան լինել: Կրկնում եմ` ճանաչելով մեզ, ինձ եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` բացարձակ չէր կարող նման բան լինել: Մենք երբեւէ առիթ չենք տվել, որ մեր մասին նման կարծիք ձեւավորվի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

