ԱՍՔ ՙՄԱՐԴԱԿԵՐ ԳԱԶԱՆՆԵՐԻ՚ ԵՎ ՀԻՍԹԵՐԻԿ ԿՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ԱՍՔ ՙՄԱՐԴԱԿԵՐ ԳԱԶԱՆՆԵՐԻ՚ ԵՎ ՀԻՍԹԵՐԻԿ ԿՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ
Ընթերցողի անհանգստությունը միանգամից փարատենք` Հայաստանում մարդակեր գազաններ ի հայտ չեն եկել: Ընդամենը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կառավարության հաշվետվության խորհրդարանական քննարկումների ժամանակ Տիգրան Սարգսյանի կառավարությանը համեմատեց մարդակեր գազանի հետ: Ինչեւէ, միանգամայն սպասելի էր, որ թեմայի շուրջ ՙքառյակի՚ ներկայացուցիչները պետք է առիթը բաց չթողնեին եւ ինքնահաստատվեին, առավել եւս, որ քաղաքական արձակուրդից առաջ 12 համաձայնեցված կետերը որեւէ սենսացիա չէին պարունակում: Ու շրջանցում են այնպիսի առանցքային խնդիրները, ինչպիսին են վերաբերմունքը իշխանափոխության պահանջին եւ սահմանադրական բարեփոխումներին:
ԺԱՄՆ Է ԼԱՉԱՌՈՒԹՅԱՆ
Արտախորհրդարանական կատարողներն արդեն հասցրել են ՙքառյակին՚ մեղադրել է°լ անատամության, է°լ ծախվածության, է°լ իշխանության հետ պայմանավորվելու, է°լ ՀՀԿ-ի ռուսամետ լինելու մեջ: Դե, պարզ է, մինչ ամսվա վերջ Եվրասիական միության համաձայնագրի ստորագրումը Հայաստանի կողմից անխուսափելի է, ու բոլորը այս կամ այն կերպ հարմարվում են այդ փաստին, առավել եւս խորհրդարանական ոչ իշխանական ուժերը:
ՙՔառյակում՚ կան սահմանադրական բարեփոխումների ինչպես ջերմ կողմնակիցներ, այնպես էլ` ջերմ հակառակորդներ, բացի ՀԱԿ-ից, իշխանափոխություն ուզող չկա, ու, ի վերջո, ինչ-որ հերթապահ բան պետք է հրապարակեին, եւ վերլուծաբաններից ոմանք ՙքառյակի՚ 12 կետերը համեմատել են օֆիսի բառադի աշխատակիցների` ՙվիքենդ՚ գնալուց առաջ արագ-արագ գլխառադ անելու կարգով գրված հաշվետվության հետ:
Բայց պարզ է, որ քանի դեռ ԱԺ նիստեր կան, ՙքառյակի՚ քաղաքական ակտիվության իմիտացիա կլինի: ՕԵԿ-ն էլ չի շտապում միանալ ՙքառյակին՚, երեւի համբերատար սպասում են, որպեսզի ՙքառյակը՚ հասցնի վարկաբեկվել եւ հանգիստ սրտով ՙսեփականաշնորհեն՚ ընդդիմադիր դաշտը:
Սակայն 5-րդ շարասյուները, բնականաբար, չեն կարող հանգիստ սպասել, թե երբ է գալու հունիսի վերջը: Անպայման պետք է մոլեռանդ քարոզչության առարկաներ փնտրեն եւ հանրության գլուխն արդուկեն: Միկոյանի արձանի շուրջ արդեն այնքան հազարավոր գիգաբայթեր տխմարաբանություն է լցվել համացանց եւ դրանից օգտվելու դժբախտություն ունեցող քաղաքացիների ուղեղներ, որ մի նոր բան պետք է մոգոնեին: Ու այդ նոր բանը ի հայտ եկավ ի դեմս հայտնի ռուս հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովի, ով հանդիպեց պատգամավորների հետ: Նա հենց Ռուսաստանում է հայտնի` ծայրահեղ եւ արտառոց մտքեր հնչեցնելով, ուստի սպասելի էր, որ ինչ-որ սկանդալային բաներ կասի նաեւ մեր խորհրդարանում: Անշուշտ, նրա ասածը զուտ անձնական տեսակետ է, որ չի արտացոլում Ռուսաստանի ոչ ղեկավար շրջանակների, ոչ էլ հանրության կարծիքը, բայց ուղղակի անխուսափելի էր, որ նրա ասածներից մեր հարգարժան արեւմտասերները չկառչեին եւ դա չդարձնեին քարոզչական նոր ծամոնի նյութ: Դե, տվյալ դեպքում ամենից շատ շրջանառվում է նրա դժգոհությունը ռուսերեն չիմացող 20-ամյա տաքսիստի առնչությամբ, մեկ էլ` Հայաստանում համատարած ռուսական դպրոցներ տեսնելու ֆանտաստիկ փափագը:
Հունիսի 12-ին անպայման որեւէ սկանդալ պետք է լիներ: Ամսաթիվն էր այդպիսին` համընկնում են Ռուսաստանի պետական տոնը, Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձը եւ Մոնթեի մահվան 21-ամյակը: Եթե լիբերաստական ԶԼՄ-ները մեծամասամբ համեմատաբար չեզոք կամ նույնիսկ դրական-չեզոք լույսի ներքո էին ներկայացնում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի եւ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի բանավեճը Կիսելյովի հետ, ապա հանկարծ կարծես անտեսանելի հրամանով տոնայնությունը փոխվեց դեպի հիսթերիա եւ վայնասուն: Խորհրդարանում այդ թեմայով ՙգաստրոլներ՚ փորձեցին տալ Ալիկ Արզումանյանն ու Նիկոլ Փաշինյանը, իսկ ՙդրսում՚ էլ իրենց պարտքը համարեցին արտահայտել նույնիսկ ամենակորած-մոլորված քաղաքական թոշակառուները եւ գրանտածիծ սաքունցախառը խառախուռեն: Դեռ եսիմ քանի շաբաթ կկրկնեն Նիկոլի հնչեցրածը, թե Կիսելյովը պետք է Հայաստանում ճանաչվի անցանկալի անձ, դեռ երկար ՀՀԿ պատգամավորներին կմեղադրեն, թե ինչու Կիսելյովի սիրտն ու լյարդը հենց տեղում չեն հանել ու հում-հում կերել, իսկ անանուն 20 տարեկան տաքսիստը դեռ երկար կվայելի գրեթե ազգային հերոսի փառքը...
Սակայն, բնականաբար, այդքանով սահմանափակվել չէին կարող: Ու քանի որ այդ օրը նաեւ Շանթ Հարությունյանի հերթական դատական նիստն էր, ինչ-որ օյինբազություններ պետք է դրա հետ կապված էլ անեին: Նախ` հայրենիքից` Ամերիկայից վերադարձած Րաֆֆի Հովհաննիսյանը դատարանի դահլիճը երջանկացրեց իր ներկայությամբ, ցանկություն հայտնելով լինել ավելի խենթ, քան Շանթը (թե ով էր նրան խանգարում խենթություն անել 2013-ին` երեւի թե միայն ինքը գիտի, մեկ էլ ամերիկացի տերերը), ու համ էլ ողջագուրվեց ամբաստանյալներից մեկի մոր հետ: Դե, Րաֆֆու դերասանություններին սովոր են բոլորը, սակայն առավել տհաճ բան էր սպասվում դատարանից դուրս, ուր հերթական բողոքի ակցիան էր նաեւ ընթանում: Հայտնվեց ոմն Հայկ Կյուրեղյան` թառած ավտոմեքենայի տանիքին, օդամղիչ ատրճանակից կրակ բացեց ոստիկանների վրա եւ ամենայն թատերակայնությամբ սկսեց բղավել, թե միթե չկան ոստիկաններ, որ գան իրեն բռնեն... Ինչեւէ, օդամղիչ ատրճանակից համեմատաբար թույլ կրակոցներ արդեն կան, եւ հարց է ծագում` իսկ արդյո±ք ՙհամը հանելու՚ կամ ՙհարամելու՚ նկատառումներով մինչեւ ամսվա վերջ իրական հրազեն օգտագործող չի հայտնվի: Համենայնդեպս, իրավապահնների զգոնությունն այժմ անհրաժեշտ է առավել, քան երբեւէ:
ՊԱՅՔԱՐԻ ԻՄԻՏԱՑԻԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ՍԵԶՈՆԻՆ
Ինչ վերաբերում է ՙքառյակին՚, ապա ինչքան խորհրդարանական նիստ լինի, այնքան էլ առիթներ` ամբիոնից ելույթ ունենալու այս կամ այն հարցով: Հատկապես բուռն կլինի այն պահը, երբ Եվրասիական միության համաձայնագիրը բերվի խորհրդարան` վավերացման: Աշխարհաքաղաքական բնույթի խաղեր եւ խաղիկներ էլ են սպասելի, քանզի տարածաշրջանում արտակարգ սրություն է ստանում քրդական հարցը ու, բնականաբար, ամերիկյան ամենագործուն միջամտությամբ: Ոմանց մոտ նույնիսկ թերեւս սին հույսեր էլ ծնվեն: Ինչեւէ, չգիտենք` ՙքառյակից՚ էլ ով ում կանվանի ՙմարդակեր գազան՚, բայց որ վավերացման պահին Ալիկն ու Նիկոլը երեկվա իրենց դահլիճային ղզիկությունները կկրկնեն, դա` հաստատ: Միգուցե, տարատեսակ սաքունցներն էլ կփորձեն ՙՖեյսբուքում՚ հերոսաբար զօրուգիշեր Ռուսաստանի դեմ վիրտուալ մարտեր մղող ՙկիբերասկյարների՚ գոնե 1 տոկոսին ստիպել հետույքները կտրել բազկաթոռից եւ սպասվող շոգերին գնալ ռուսական դեսպանատան մոտ բղավելու...
Բնականաբար, քարոզչությունն էլ լրատվական կայքերում եւ ՙՖեյսբուքում՚ կարձանագրի մառազմի այնպիսի բարձունքներ, որոնք որեւէ նորմալ մարդ նույնիսկ հարբած վիճակում չի կարող երեւակայել: Հիսթերիա, դավադրության տեսություններ, պայքարի կոչեր, հայհոյանք` այդ ամենն առկա է լինելու ամենաբարձր դոզաներով: Սակայն ռեալ պայքարի իրական մարտադաշտերը թերեւս կլինեն ոչ թե գրանտածիծ ՙքաղաքացիական հասարակության՚ կամ ՙնարնջագույն՚ կուսակցությունների տիրույթում, այլ լրիվ այլ` չերեւացող տեղ:
Արդեն քանիցս է գրվել սպասվելիք մասոնական ժողովի եւ ԼՏՊ-ի` դրա հետ առնչությունների մասին: ՀԱԿ-իստներն էլ, սեպտեմբերին են անհամբեր սպասում, իսկ նրանց երիտասարդական թեւը` բուռն գործունեություն աշնանը սկսելու համար անհրաժեշտ կանաչ թղթադրամների ՙանձրեւի՚: Պարզ է, թե ինչի է սպասում ծեր բայղուշը ՙազատ որմնադիրների՚ միջավայրից: Բնականաբար, սպասելիքները շատ երկրային բաներ են` փող եւ հրահանգներ: Ի դեպ, այդ դաշտն էլ, կարծես թե, չի կարողանում խուսափել ստվերից: Նույն ՙՖեյսբուքում՚ ապագա գաղտնաժողովի մասնակիցների անունների մասին ակնարկներ են հայտնվում: Ճիշտ է, համացանցի այդ հատվածը ոչ շատերի ուշադրությունն է գրավում, համ էլ արտահոսքերը կարող են եւ բլեֆ լինել, սակայն այնպես չէ, որ ՙազատ որմնադիրների՚ խաղերը լրիվ գաղտնի կմնան: Թերեւս հենց այդ ուղղությամբ է ռեալ պայքարը կամ դրա հիմքեր դնելը լինելու, սակայն դրան հետեւողները կլինեն սակավաթիվ մարդիկ, ովքեր մասնագիտական հետաքրքրություն ունեն դրա վերաբերյալ` քաղաքական եւ լրագրողական հանրույթի մի մասը, բնականաբար, հատուկ ծառայությունները, ինչպես նաեւ տարատեսակ ավանտյուրիստները, ովքեր առաջ գնալու նպատակով ՙծախվելու՚ ալիքներ են փնտրում: Միգուցե, նաեւ որոշակի լրատվական սկանդալներ կպայթեն այդ թեմայի շուրջ, եթե իհարկե դրանք լսելի լինեն արեւմտյան քարոզչության ճչացող ֆոնի վրա:
Իսկ մնացյալը սոսկ քաղաքական պայքարի իմիտացիա է: Դեր է, պիտի խաղան, ժողովրդին թամաշայով ապահովեն, որպեսզի իրենց չմոռանա: Ինչեւէ, ով ցանկանում է որոշ ժամանակով իրոք մեկնել հանգստի, ավելի լավ է սմարթֆոնը մոռանա տանը, որպես հանգստի վայր էլ, ընտրի այնպիսի տեղ, ուր համացանց չկա: Համ` ավելի էժան կնստի, համ` գլուխը կլինի ավելի ՙխախանդ՚, միեւնույն է` տեղեկատվական հոսքը բաղկացած է լինելու հիմնականում աղբից:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

