ՀՐԵՇՏԱԿ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ. «ՄԵԶ ԿԹՐՑՆԵ՞Ս ՔԵԶ ՀԵՏ»

Արխիվ 12-16

ՀՐԵՇՏԱԿ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ. «ՄԵԶ ԿԹՐՑՆԵ՞Ս ՔԵԶ ՀԵՏ»

 

Այո, ո՛չ ավել, ո՛չ պակաս օրերս Հյուսիսային պողոտայում հայտնվեց հրեշտակ, իհարկե, 21-րդ դարին համահունչ ժամանակակից տեսքով: Թեպետ անցորդները ոգեւորությունը մեծ էր, սակայն հրաշք տեղի չէր ունեցել, այլ պարզապես նկարահանվում էր երգչուհի ԼԱՅԱՆԱՅԻ «Կամաց-կամաց» երգի տեսահոլովակը (երգի երաժշտության հեղինակ` Ռիչարդ Մադլենյան, խոսքերի հեղինակ`Գրիգոր Կյոկչյան): Իսկ տեսահոլովակի ռեժիսոր ՍՈՒՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ամառային գունեղ տեսահոլովակը որոշել էր հարստացնել հրեշտակի մասնակցությամբ: «Իրավունքը» տեսահոլովակի նկարահանման եւ իր կերպարի մասին զրուցեց մեր օրերի «հրեշտակի»` երգիչ, բազմաթիվ գովազդային հոլովակների ու տեսահոլովակների հերոս դարձած ԱԼԵՔՍ ՄԻՐԶՈՅԱՆԻ հետ:

- Ալեքս, բնական է, քանի դեռ տեսահոլովակի պրեմիերան չի եղել շատ փակագծեր չեք բացի, բայց այնուամենայնիվ հրեշտակը Հյուսիսային պողոտայում ի՞նչ էր անում:

- Հրեշտակը Հյուսիսային պողոտայում հովանավորում էր սիրահարված մարդկանց ու ծխում (ժպտում է Ալեքսը-հեղինակ):

- Որքանո՞վ էր այս կերպարը հոգեհարազատ քեզ:

- Կերպարը հոգեհարազատ էր իր խառնվածքով, բայց էլ փակագծեր չեմ բացի:

- Հետաքրքիր է, թե նկարահանման ընթացքում ինչպիսի՞ արձագանք է եղել անցորդների կողմից:

- Շատ տարբեր մեկն ասում էր` «վայ հրեշտակ», մյուսը հարցնում` «մեզ կթրցնե՞ս քեզ հետ», մեկ ուրիշը հուսադրում` «մի՛ տխրի»:

- Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանի հետ սա առաջի՞ն աշխատանքն էր, թե՞ միասին համագործակցելու փորձ ունեցել էիք:

- Առաջին համագործակցությունն էր, բայց որոշ չափով տեղեկացված լինելով Սուրենի գործունեությանը եւ սցենարն էլ իմանալուց հետո` միանգամից համաձայնվեցի: Աշխատանքային պրոցեսը շատ հետաքրքիր էր` թեթեւ, ճիշտ եւ պրոֆեսիոնալ:

- Բազմաթիվ տեսահոլովակներում ու գովազդային հոլովակներում ես նկարահանվել, իսկ որտե՞ղ եւ ի՞նչ կերպարում ես երազում դեռ նկարահանվել:

- Իմ կարծիքով ցանկացած կերպարի հետ կարելի է երազել… Իսկ այդ կերպարը կբացահայտեմ ֆիլմում:

- Ի վերջո, քո դերերով ռոմանտիկ, այս անգամ նույնիսկ հրեշտակային կերպարներ ես կերտել, հետաքրքիր է, կյանքո՞ւմ էլ Ալեքսն այդքան բարի:

- Այս հարցին կարճ կպատասխանեմ` բավարար բարի եմ:

- Որքանով տեղյակ եմ նաեւ երգիչ ես, այսօր դերասանական կարիերան հաղթե՞ց երգիչ Ալեքսին:

- Այդ երկուսը չեմ ուզում մրցակցեն, որովհետեւ համատեղ շատ լավն են:

- Ի՞նչ նորություններ սպասեն քեզնից երկրպագուհիներդ, որոնց համար դարձել ես «գովազդի միջի սիրված տղա»:

- Թող սպասեն ավելին:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում