ՓԱՍՏԱԲԱՆ. «ՎԵՐՆԻՍԱԺՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԵՐ ԵՐԿՐԻՑ ՊԱԿԱՍԵՆ»
Արխիվ 12-16ՓԱՍՏԱԲԱՆ. «ՎԵՐՆԻՍԱԺՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԵՐ ԵՐԿՐԻՑ ՊԱԿԱՍԵՆ»
Խորհրդային Միության տարիներին Հայաստանը համարվում էր այն երկիրը, որտեղ շատ քիչ էր տեղի ունենում կրակոցներ: Իսկ այսօր կարծես թե նման կրակոցները սովորական երեւույթ են դարձել, քանի որ մարդիկ անհանդուժողականության եւ անպատժելության մթնոլորտում օգտագործում են զենք եւ վնասելով դիմացինին համարում են թե իրենց բոլորը հարցերը լուծեցին: Նման դեպք տեղի ունեցավ մոտավորապես 1 ամիս առաջ Վերնիսաժի տարածքում, երբ կրկին հարցը «լուծվեց» զենքով, որի արդյունքում վիրավորվեցին 5 հոգի: Նման երեւույթներ ըստ «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական ընկերության տնօրեն, փաստաբան Լեվոն Բաղդասարյանի Հայաստանում չպետք է լինեն եւ այդօրինակ դեպքերը պետք է նվազեցնել: Ոչ ոք չի կարող ասել, որ Վերնիսաժում տեղի ունեցող դեպքը բացառիկ էր , որը էլ երբեք չի կրկնվի. «Մենք ունենք կուլտուրայի պակասի խնդիր`միմյանց հարգելու համար, ունենք նաեւ սիրո պակասի խնդիր »,-մեկնաբանեց ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:
Անդրադառնալով «Իրավունքի» այն հարցին, արդյո՞ք անպատժելիության մթնոլորտում հնավարոր է կանխել նման դեպքերը փաստաբանը նշեց, որ լինելով գործող իրավաբան այն կարծիքին է, որ անպատժելիությունը այդ գործում եւս ունի բացասական ազդեցություն, սակայն հասարակությունը ինքը եւս պետք է փորձի իր իրավունքների եւ ազատությունների համար պայքարել. «Այո անպատժելության մթնոլորտ կա , սակայն աշխարհի բոլոր երկրներում էլ այդ երեւույթը կա `մի տեղ շատ մի այլ տեղ`քիչ: Հասարակությունը ինքը պետք է պատրաստ լինի եւ պարտադրի որ սա իր քաղաքը եւ ինքն ունի խաղի իր կանոնները:Եթե մենք եվրոպական որեւէ քաղաքում ծխախոտի մնացորդը չենք կարող գցել ասֆալտին, քանի որ 10 րոպե անց հնարավոր է կալանավորեն, ապա մեր երկրում այսպես անում ենք ամենուր: Այսօր օրը ցերեկով կրակել են , լուրեր են պտտվում որ տեղի են ունեցել «ռազբորկաներ», ինչ է անում հասարակությունը այդ ամենը նվազագույնի հասցնելու համար»,-շետեց փաստաբանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

