ՓԱՍՏԱԲԱՆ. «ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱ, ՈՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՐԱԿԵԼ ԵՎ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ»
Արխիվ 12-16
ՓԱՍՏԱԲԱՆ. «ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱ, ՈՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՐԱԿԵԼ ԵՎ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՆԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ»

Վերնիսժում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով տուժել էր նաեւ Վելերի Հովհաննիսյանը,ով նույն օրը տեղափոխվել էր հիվանդանոց եւ վիրահատվել: Այս դեպքից անցել է շուրջ 1 ամիս , սակայն Վ.Հովհաննիսյանը տուժող չի ճանաչվել, սա այն դեպքում երբ նրա փաստաբան, «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ` Լեւոն Բաղդասարյանի խոսքով`Քրեական օրենսգրքի 54 -րդ հոդվածը նախատեսում է, որ տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական գույքային վնաս: «Տվյալ դեպքում ոչ միայն Վալերի Հովհաննիսյանը պետք է տուժող ճանաչվի, ով ստացել է 2 հրազենային վնասվածք, այլ նաեւ վերջինիս հայրը`Սամվել Հովհաննիսյանը, քանի որ ըստ շրջանառվող լուրերի իբրեւ թե հրազենային վնասվածքները Վ.Հովհաննիսյանը ստացել է դրսում,մեղմ ասաց չի համապատասխանում իրականությանը: Վ.Հովհաննիսյանը հրազենային վնասվածքները ստացել է սեփականության իրավունքով հորը պատկանող մեքենայի մեջ»,-փաստեց ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ եւ ավելացրեց , որ մինչ այսօր տվյալ մեքենան հայտնաբերված չէ, ուստի վերջինս դիմում է պատկան մարմիններին, որպեսզի հայտնաբերեն մեքենան, քանզի չի բացառվում, որ մեքենայի վրա կարող են լինել հանցագործության հետքեր, որն էլ էական նշանակություն կարող է ունենալ քրեական այս գործի հետագա ընթացքի վրա:
Ավելին`մեքենայի սեփականատերը օրեր առաջ դիմում-բողքո է ներկայացրել նախաքննական մարմնին, որտեղ նշել է, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն BMW մակնիշի իր մեքենայով հիվանդանոց են տեղափոխել նույն կակոցների հետեւանքով վնասված Ներսես Մելքոնյանին, որից հետո մեքենան տարվել է անհայտ ուղղությամբ: Փաստաբանին շատ է մտահոգում թե ինչպիսի երկիր է ժողովուրդն ուզում ունենալ`սովորական դարձած կրակոցներով երկի՞ր : Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարաությանը թե կրակողի փոխարեն ինքը եւս նույնը կաներ Լ.Բաղդասարյանը մեկնաբանեց. «Տվյալ հայտարարությունը ըստ իս, նշանակում է ոչ միայն հարուցված քրեական գործն ուղղորդել , այլ նաեւ արջի ծառայություն մատուցել այն անձին, ով եւս անկախ հրազենային կրակոց արձակելուց քրեական հանցագործություն կատարել չկատարելուց , որի վերջնական պատասխանը պետք է տա դատարանը վստահ եմ, որ ինքը եւս տարել է հոգեբանական մեծ տրավմա, որովհետեւ տեղի է ունեցել ողբերգություն: Այս պաշտոնատար անձի նմանօրինակ հայտարարությունը նախաքննության փուլում վտանգավոր նախադեպ է բոլոր աշտոնյաների համար, ովքեր իրենց իրավունք կարող են վերապահել այս կամ այն քրեական գործով որակավորումներ տալու»,-նկատեց փաստաբանը: Ըստ Լ.Բաղդասարյանի իր ցանկությունն է, որպեսզի ընթանա օբյեկտիվ նախաքննություն եւ յուրաքանչյուրը անկախ իր դիրքից եւ գրպանի պարունակությունից հասկանա, որ Երեւան քաղաքում կրակել եւ խուլիգանություն անելի չի կարելի:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

