ՕՖՇՈՐԻ ԳՈՐԾՈՎ «ԱՇՈՏԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԵՐԿԱՐ ՉԻ ՁԳՁԳՎԻ»
Արխիվ 12-16ՕՖՇՈՐԻ ԳՈՐԾՈՎ «ԱՇՈՏԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԵՐԿԱՐ ՉԻ ՁԳՁԳՎԻ»
Օֆշորի գործով հայտնի գործարար Աշոտ Սուքիասյանը դեռեւս չի արտահանձնվել Հայաստան, ամեն ինչ պատրաստ է, մնում է միայն տեղափողման հարցը: Կարծում եմ երկար չի ձգձգվի, առաջիկայում կտեղափոխվի անպայման: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գլխավոր դատախազության լրատվության վարչության պետ Շահեն Տոնոյանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսի 17-ից հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանն այս տարվա հունվարի 31-ին Վրաստանում ձերբակալվեց։
Գործարար Աշոտ Սուքիասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել գործարար Փայլակ Հայրապետյանի դիմումի հիման վրա։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

