ՍԱՌԵՑՎԵԼ ԵՆ ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ
Արխիվ 12-16ՍԱՌԵՑՎԵԼ ԵՆ ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ
Երգիչ ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆՆ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում իր դժգոհությունն է հայտնել հայկական բանկերից եւ խորհուրդ տվել իր վիրտուալ ընկերներին հանել իրենց գումարները բանկերից. «Էս ինչ է կատարվում, բանկից զանգում են ինձ ու ասում, որ իմ հաշիվները սառեցված են: Ինչի՞ համար, ո՞վ է սառեցրել, ի՞նչ իրավունքով չգիտեմ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ինձ շփոթել են ինչ-որ լուրջ միջազգային ահաբեկչի հետ: Այս ի՞նչ է կատարվում, մարդու իրավունք մնացե՞լ է այս երկրում: Շուտ հանե՛ք ձեր գումարները բանկերից, վաղն էլ կարող է դուք նմանատիպ զանգ ստանաք»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

