ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՀՈՎԱՆՈՑՆԵՐՈՎ ՇՐՋՈՂ ԱՆՁՆԱՑ «ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ»
Արխիվ 12-16ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՀՈՎԱՆՈՑՆԵՐՈՎ ՇՐՋՈՂ ԱՆՁՆԱՑ «ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ»
Մի քանի օր շարունակ, Երեւանի բնակիչների հետաքրքրությունը շարժել էր հովանոցներով անխոս ու չշփվող անցորդների մի խումբ, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում էին Երեւանի կենտրոնական փողոցներում: Իրականում սեւ հովանոցներով շրջող երիտասարդները ընդամենը իրականացնում էին ֆլեշ-մոբ, որն էլ` իր հերթին, խորհրդանշում էր մեծ ներկայացման պրեմիերա` հուլիսի 3-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Ներկայացումը բալետային ալտերնատիվ փսիխոդրամա է, խորհուրդ է տրվում դիտել 15 տարեկանը լրացած անձանց:Ֆլեշ-մոբը մեծ պրեմիերայի բաղկացուցիչ տարն է կազմում: Ներկայացման ամեն մի տարր, սկսած վերնագրից, յուրօրինակ է: «Ինքնասպանի գրառումները», ահա այն պոեմը, որն էլ վերածվել է ներկայացման: Պոեմի հեղինակն Ալեքսանդր Իրադյանն է, ով բազմաթիվ ուսումնասիրությունների ու վավերագրությունների հիման վրա, 2013 թվականին գրեց իր ստեղծագործությունը: Նախորդ տարի առաջին անգամ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի պետական ֆիլամոնիկ նվագախմբի պղնձափողային կազմի հետ, «Ինքնասպանի գրառումները» ներկայացվեց հանդիսատեսի դատին: Որից հետո` սկսվեց երաժշտական պոեմի համանուն բալետային ներկայացման նախագծման աշխատանքները: Արդյունքը շուտով կտեսնի հայ հանդիսատեսը:
«Նախորդ տարի շատ լուրջ հետաքրքրված էի այն մադկանց հոգեվիճակով, ովքեր մտածում են
ինքնասպանության մասին եւ դիմում են որոշակի քայլերի: Սակայն, ինձ համար կարեւոր չի եղել ինքնասպանության պատճառը: Ամբողջ պոեմը հիմնված է շուրջ 15 հոգու իրական պատմությունների վրա, որոնց անունները չի շեշտվի ոչ մի այլ տեղ: Նրանք ներկայացնում են, թե ինչ են զգացել այն ժամանակ, երբ դիմել են ինքնասպանության փորձի, սակայն այդ գործողություն տեղի չի ունենցել: Գրառումներ բառն ընտրել եմ նրա համար, որ այդ 15 պատմություններն ինքս գրառել եմ ու վերապրել: Դժվար փուլերով եմ անեցել` զրուցել եմ մարդկանց հետ, ովքեր գնացել են «վերեւ» ու հետ եկել: Այս ամենի մեջ պետք է մտնեի դերասանի նման, ընդ որում` շատ լուրջ դերասանի»,- նշում է կոմպոզիտոր-դիրիժոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՐԱԴՅԱՆԸ:
«ՊԻԿ» նախագծի համահիմնադիր, «Ինքնասպանի գրառումները» ներկայացման բեմադրող-ռեժիսոր ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, անդրադառնալով ֆլեշ-մոբի ժամանակ օգագործվող հովանոցներին, ընդգծում է, որ դրանք նախագծի ընթացքում իրականում հաղորդագրություններ են եղել հանդիսատեսի համար, որոնք գալիս են ներկայացումը դիտելու: «Հովանոցները եւ նամակները որոնք բաժանվել են մարդկանց, անմիջական կապ ունեն ներկայացման հետ: Այս ներկայացումը դասական մտածողությունից դուրս է, իր տեսակով շատ է տարբերվում մեր դաշտում եղած ներկայացումներից: Վստահեցնում եմ, որ այն հանդիսատեսը որ կգնի տոմը եւ կգա ներկայացման, կտեսնի բոլորվին նոր բան»:
«Մինչ ներկայացման պրեմիերան, մեր նպատակն էր` քաղաքում ստեղծեինք մի այնպիսի իրավիճակ, մշակութային մի իրադարձության նախապատրաստում, որին մարդիկ առնչվելով շատ ինֆորմացիա չեն ստանում բայց այդ իրադարձության մի մասն են կազմում: Մեր նպատակն էր մարդկանց ներառել մշակութային այս նախագծի մեջ:Այս ամենը որակում ենք ոչ ալտերանաիվ մշակութային իրադարձություն»,-խոսելով պրեմիերայից առաջ տեղի ունեցած ֆլեշ-մոբի նպատակի մասին, ասաց «ՊԻԿ» նախագծի համահիմնադիր, ներկայացման գլխավոր պրոդյուսեր ԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

