ՉՆԱՅԱԾ ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ՋԱՆՔ ՈՒ ԵՌԱՆԴ ՉԽՆԱՅԵՑԻՆ, ԲԱՅՑ ՀՀԿ-ԻՆ ՀԱՂԹԵԼ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ՉՀԱՋՈՂՎԵՑ
Արխիվ 12-16ՉՆԱՅԱԾ ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ՋԱՆՔ ՈՒ ԵՌԱՆԴ ՉԽՆԱՅԵՑԻՆ, ԲԱՅՑ ՀՀԿ-ԻՆ ՀԱՂԹԵԼ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ՉՀԱՋՈՂՎԵՑ
Հունիսի 8-ին Գորիսում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթեց, ինչպես եւ գորիսեցիներն էին ավելի վաղ մեզ հետ զրույցում վստահեցնում, որ իրենց ձայնը տալու են նրան ում սատարում եւ աջակցում է ՀՀԿ մարզային կառույցի Սուրիկ Խաչատրյանըե, այս դեպքում ՀՀԿ կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Վաչագան Ադունցը: Նշենք, որ մյուս թեկնածուն անկուսակցական Հրայր Յոլյանն էր, ում շուրջը համախբվել էին ինքնաբացարկ հայտնած երկու թեկանածուները, Գորիսում գործող ԲՀԿ եւ "Ժառանգություն" կուսակցությունները: Գորիսեցիների պնդմամբ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը եւս, ով ինքնաբացարկ հայտնած թեկնածու Տիգրան Կարապետյանի մտերիմ ընկերն է, ինչպես տեղացիներն են ասում. "տակից" սատարում էր անկուսակցական Հրայր Յոլյանին: Սակայն նկատենք, որ այդ աելով հանդերձ, ոչ ներկայիս մարզպետին, ով հայտարարեց, որ սատարում է նրան ում ՀՀԿ-ն է առաջադրել, բայց տեղացիների պնդմամբ ոչ բացահայտ, բայց ամեն դեպքում սատարում էր այն թեկնածուին, ում շուրջ համախմբվել էր ընկերը, ոչ էլ վերոնշյալ կուսակցություններին չհաջողվեց հաղթել ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին: Զավեշտալին այն է, որ այսքանից հետո, այն դեպքում, երբ, փաստորեն, ստացվում է, որ Ադունցին սատարում էր միայն ՀՀԿ կուսակցությունը, իսկ անկուսակցական թեկնածուն, ու սատարում էին երկու կուսակցություններ, դրան գումարած ինքնաբացարկ հայտնած թեկնածուները կոչ էին արել իրենց ձայն տվողներին քվեարկել Յոլյանի օգտին, չկարողացավ հաղթել ՀՀԿ-ին: Բայց այսքանից հետո էլ վերջիններս չեն կարողանում հանդարտվել եւ հաշտվել այն մտքի հետ, որ ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն, որքան էլ ոմանց համար ցավոտ է, ինչու չէ նաեւ որոշ տեղ ամոթալի, ընտրվեց Վաչագան Ադունցը: Տպավորություն է ստեղծվում, որ վերջիններիս ավելի շատ հունից հանում է ոչ թե Ադունցի հաղթանակը, այլ այն, որ նրան սատարում էր հենց Սուրիկ Խաչատրյանը, մի մարդ, ով անկախ ամեն տեսակ զազրախոսների գնահատականների, մեծ հարգանք ու պատիվ է վայելում ոչ միայն գորիսեցիների շրջանում, այլ նաեւ ողջ հանրապետությունում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

