ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏԵԼ Է ՆԱԵՎ ՎԱՏ ՄԵՆԵՋՄԵՆԹԸ
Արխիվ 12-16ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏԵԼ Է ՆԱԵՎ ՎԱՏ
ՄԵՆԵՋՄԵՆԹԸ
Այն խոսակցությունները, թե էլեկտրոէներգիայի սակագինը կթանկանա 4 դրամով օգոստոսի մեկից, կարծես իրականություն է դառնում: Ազգային ժողովում լրագրողների կիզակետում էր հայտնվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ, ով մեր այն հարցին, թե արդյոք անտաղանդ եւ ոչ օպտիմալ մենեջմենթի արդյունքում չի նաեւ որոշվել էլ. էներգիայի սակագնի բարձրացումը վերջինս չժխտեց ասելով.«Այո մենջեմենթն Էլ իր դերն ունի իհարկե»:
Կարելի՞է ասել, որ այն վատ են իրականացրել, կամ ընդհանրապես չեն իրականացրել, հանձնաժողովի նախագահը նշեց. «Նման գնահատական տալու համար անհրաժեշտ է աուդիտ կատարեին նրանց սեփականատերերը, որոնք բաժնեմաս ունեն պետական սեփականությունից եւ ինչ որ առումով այո, թանկացմանը նպաստել է նաեւ մենեջմենթի լավ կամ վատ արդյունքները»:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

