ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ 67 ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵՑ
Արխիվ 12-16ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ 67 ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵՑ
Այսօր ԱԺ-ն քվեարկությամբ ընդունեց ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Բյուջեի կատարողականին կողմ քվեարկեց 67, դեմ՝ 40, ձեռնպահ՝ 5 պատգամավոր: Նախքան քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով հայտարարեց, որ ՕԵԿ-ը ձեռնպահ է քվեարկելու: «Քանի որ մենք 2013թ. եղել ենք կոալիցիայի կազմում, պարկեշտությունից ելնելով, ձեռնպահ կքվեարկենք»,- ասաց Բիշարյանը: ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը դեմ են քվեարկել ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունները:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

