ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՑԻՆԻԶՄՆ ՈՒ ԿԻՆԻԶՄԸ

Արխիվ 12-16

ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՑԻՆԻԶՄՆ ՈՒ ԿԻՆԻԶՄԸ

 

Այսօր Ազգային ժողովի նիստը սկսվեց բավականին թեժ: Այն սկսվելուն պես վարման կարգի վերաբերյալ խոսք ուզեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ ասաց, որ երեկ հայ-ռուսական բարեկամական ակումբում տեղի ունեցած հանդիպումը, ՌԴ հայտնի լրագրող Կիսիլյովի հետ, անցել է խայտառակ մթնոլորտում եւ որ դրսից ժամանած հյուրերը իբրեւ վիրավորական արտահայտություններ են իրենց թույլ տվել մեր հայրենակիցների, մեր նահատակների նկատմամբ. «Ես կարծում եմ, որ ՀՀ ԱԳՆ-ն պետք է քննարկի Դմիտրի Կիսիլյովին ՀՀ-ի տարածքում «PERSONA NON GRATA»: Նա նաեւ <տղամարդկություն> գտավ իր մեջ եւ ասաց, որ այնտեղ ներկա գտնված հայ պատգամավորների պահվածքը խիստ դատապարտելի է: Այս անտեղի ու անհարկի ելույթը փորձեց կանխել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշելով, որ վարման կարգի հետ, որեւէ առնչություն չունի եւ, որ լավ կլինի խոսել ըստ էության:

Վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով ներկա էր գտնվել երեկ տեղի ունեցած հայ-ռուսական բարեկամական միջոցառմանը եւ նշեց, որ որեւէ վիրավորական արտահայտություններ չեն հնչել մեր երկրի եւ մեր հայրենակիցների նկատմամաբ.<Ես ներկա եմ գտնվել այնտեղ եւ մեր ներկայությամբ, որեւէ նման բան տեղի չի ունեցել: Այն ինչ ասվում է չի համապատասխանում իրականությանը: Եղել է քննարկում, որը վերաբերվել է բազում հարցերի, հանդիպումն անցել է փոխադարձ հարգանքի մթնոլորտում եւ հայ պատգամավորները լսելով հյուրերի կարծիքը ներկայացրել են իրենցը: Պետք է նաեւ նշեմ, որ ԱԺ փոխնախագահը եւս շատ հստակ ու կոռեկտ ներկայացրել է իրավիճակը...>: Նկատելով, որ իրավիճակը կարող էլ ավելի թեժանալ ԱԺ նախագահը կրկին միջամտեց, որպեսզի անհարկի հարց բարձրացողները հանդարտվեն: Իր արտահերթ ձայնի իրավունքով ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւս խոսեց ստեղծված իրավիճակի մասին նշելով. <Իսկապես թեման վարման կարգին չի վերաբերվում, սակայն ցանկանում է շատերի անհանգստությունը ցանկանում եմ փարատած լինեմ ու ասեմ, որ պատգամավորական այդ ակումբը բանավիճային մի ակումբ է, որտեղ հնչում են տարբեր կարծիքներ եւ կա հնարավորություն տարբեր կարծիքներ հնչեցնելու: Պետք է ասեմ, որ ներկա գտնվող բոլոր պատգամավորները, ԶԼՄ-ներն ու Հասարակական կորպուսի ներկայացուցիչները շատ ակտիվորեն մասնակցել են քննարկումներին: Այնտեղ որեւէ վիրավորական խոսք չի եղել մեր նահատակների վերաբերյալ եւ վստահ եղեք, որ ինչպես դուք, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրը մեր սրբությունների եւ արժեքների նկատմամբ թույլչենք տա: Պարզապես բանավեճի ընթացքում բերվել են արգումենտներ, որին մենք եւս արձագանքել ենք ու բոլորս էլ գտնվել ենք մեր բարձունքի վրա: Բանավեճի ընթացքում կարող են լինել տարբեր կարծիքներ, պարզապես մենք պետք է կարողանանք մեր կարծիքները պաշտպանել>:

Այս ամենից այնքան էր հուզվել ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը, ով եւս ձեռք բարձրացրեց վարման կարգի վերաբերյալ եւ չգիտես ինչու մոռացավ, թե ինչպես են միացնում միկրոֆոնը, իսկ երբ նրան օգնության հասան կողքից, նա մեկ շնչով բոլորին հիշեցրեց, որ ՀՀ-ի պետական լեզուն հայերենն է եւ, որ լավ կլինի այսուհետ նման հանդիպումների ընացքում թարգմանություններ կատարվեն: Դե արի Աղվան Վարդանյանին բացատրի, որ ոչ պաշտոնական՝ ակումբային հանդիպումները տարբերվում են պաշտոնականից եւ, որ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ կարող են լինել նաեւ այլ աշխատանքային ելույթներ: Իսկ եթե Ա. Վարդանյանը բարեհաճեր գալ հանդիպմանը ապա տեղյակ կլիներ, որ հանդիպման բացումը Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց հայերեն լեզվով ու տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում ներկա են թարգմանիչներ, որոնք կարող են օգտակար լիներ ցանկացած պահի: Դե իսկ ով է մեղավոր, որ պարոն Վարդանյանը այլ լեզվի չի տիրապետում եւ խիստ անհանգստացած է սեփական անգրագիտությունից, ինչը փորձում է ձեւակերպել հայրենասիրության անվան տակ: Ավելի լավ կլինի, որ նրա հայրենասիրությունը բռներ սոցապ նախարար աշխատած ժամանակ:

Իսկ առավոտ կանուխ թարս ոտքից արթնացած ու հավանաբար գիշերն էլ վատ երազ տեսած, անհայտ կուսակցության պատգամավոր Ալիկ Արզումանյանը տեղից վեր թռնելով փորձում էր ներկաներին համոզել, որ երեկվա միջոցառումը տեղադրված է համացանցում եւ որ Հայկ Բաբուխանյանը իբր ստում է, որ երեկ վիրավորական արտահայտություններ չեն հնչել ՌԴ ներկայացուցիչների կողմից. <Եղել են հայ պետականությանը սպառնացող եւ ցինիկ արտահայտություններ>: Այնուհետ խմիչքի նկատմամբ անտարբեր չանցնող պատգամավորը հիշեց իր ուսանողական տարիները եւ հիշեցման կարգով բառարանից դուրս գրած <ցինիկ> եւ <կինիկ> արտահայտությունները մեջբերեց ասելով, որ դրանք նույն բառերն եւ հին Հունաստանում ցինիկ էին անվանում մարդկանց, որոնք շան պես հաչում էին հասարակության  վրա: Իսկ վերջում իր ցինիզմին յուրահատուկ ձեւով, անգամ ողջ խորհրդարանից պահանջեց, որպեսզի հետայսու զերծ մնան նման հաչոցներից. «Պահանջում ենք հետայսու զերծ պահել հայոց խորհրդարանը շան հաչոցներից»:

Հայկ Բաբուխանյանն էլ Գալուստ Սահակյանից ձայն խնդրեց, սակայն վերջինս փորձում էր դադարեցնել վեճը, այդ պահին Բաբուխանյանը տեղից արձագանքեց Ալիկին. «Ցինիկն էլ ես դու, կնիկն էլ ես դու, ստախոսն էլ ես դու՝ անասուն: Սաղ կյանքդ ամերիկացիներին ծառայել ես մեր ժողովրդին վնաս տալով»:

Դե եթե պարոն Արզումանյանը իր տեղը շփոթում է գազանանոցի, կամ փողոցի հետ, ապա ժամանակն է ընտրություն կատարելու եւ այնտեղ տեղափոխվելու եւ ինչու չէ նաեւ հանգիստ հաչալու:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում