ՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀԱԿԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵՆ
Արխիվ 12-16<<ՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀԱԿԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵՆ>>
Հունիսի 11-ին, ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցավ Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հինգերորդ նիստը, որին մասնակցում էին «Россия сегодня» Միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը, Արտաքին քաղաքական հետազոտությունների և նախաձեռնությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Վերոնիկա Կրաշեննիկովան, ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, ՀՀ-ում ՌԴ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Իսկ հայկական կողմից ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Տաճատ Վարդապետյանը, Կարինե Աճեմյանը, ԶԼՄ-ների ու ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ այլն: Ողջույնի խոսքով հանդես եկավ Հերմինե Նաղդալյանը ով կարեւորեց Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի դերը երկու երկրների հարաբերությունների խորացման ու ամրապնդման գործում: Նա նաև նշեց, որ ակումբը դարձել է հարթակ՝ տարբեր խնդիրներ բարձրացնելու և դրանց շուրջ քննարկումներ անցկացնելու համար.«Արդեն հինգերորդ նիստն է անցկացվում ակումբում, և, կարծում եմ, որ նմանատիպ արդիական և կարևոր քննարկումներ անցկացնելու համար տարածքը փոքր է»:
«Россия сегодня» Միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյով. «Մեր պատմությունից խոսելով՝ շատերը դրա տակ հիշում են խորհրդային ժամանակահատվածը, իսկ մյուս մասը՝ հետխորհրդայինը: Պետք է ոչ թե ստեղծել նոր արժեքներ, այլ վերստեղծել հինը: Մեզ մոտ կա սոցիալ-հասարակական անոմիա: Այսօր առաջ շարժվելու համար նոր արժեքներ ձևավորելու համար պետք է ստեղծել հասարակական ներգրավվածություն:Հիմա գնում է տեղեկատվական պատերազմ:ԱՄՆ-ը չհաղթեց Ղրիմի հարցում, քանի որ , եթե հաղթեր, ապա կռմբակոծեր այն»:
ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը կարեւորելվ հյուրերի այցը Հայաստանյան խորհրդարան իր խոսքում մասնավորապես նշեց. ՚ՙՀայաստանի Հանրապետությունը ունի հազարամյակների պատմություն եւ ունի իր ամրապնդված արժեքները, որի շնորհիվ եւ գոյություն ունի: Երբ մեզ են ներկայացնում ինչ-ինչ եվրոպական, ամերիկյան, Ճապոնական արժեքներ, ապա ես այդքան էլ չեմ հասկանում, թե ինչու մենք պետք է ընդունենք այն արժեքները, որոնք լրիվ անհասկանալի եւ անընդունելի են մեզ համար: Ներկայիս այն արժեքները, որոնք համարվում են եվրոպական ես գտնում եմ, որ դրանք հակաքրիստոնեական եւ գլոբալիստական արժեքներ են եւ ոչ թե քրիստոնեական: Երբ մենք խոսում ենք իրական արժեքների մասին, ապա առաջին հերթին պետք է խոսվի մարդկանց, ժողովրդների իրավունքի մասին ազատ ապրելու այն պետության մեջ, որտեղ նրանք ցանկանում են: Լեռնային Ղարաբաղը ընտրել է այն ուղին, որ ցանկանում է ապրել Հայաստանի Հանրապետության հետ միասին, որպես անկախ պետություն, ինչպես ասենք Ղրիմն է իր ընտրությունը կատարել, ինչպես Կոսովոն է կատարել: Իսկ ինչու Կոսովոյին կարելի է, բայց մեզ ոչ, եւ ինչու պետք է մեր զինվորները արյուն թափեն, զոհվեն անկախ պետություն կառուցելու ժողովրդի ցանկության համար: Մեր արեւմտյան գործընկերները գալիս եւ այստեղ եւ պրոպագանդում, թե ով ինչպես եւ ում հետ պետք է ապրի ասենք տղամարդու, կնոջ, կենդանու եւ այլն: Իսկ ինչու չեն խոսում այն մարդկանց իրավունքների մասին, ովքեր այսօր պարզապես չեն կարողանում իրենց պետության ներսում ազատ ինքնաթիռ նստել, խոսքս տվյալ դեպքում վերաբերվում է շուրջ 150 հազար ղարաբաղցիներին, որոնց Ադրբեջանը ահաբեկում է ասելով, որ եթե դուք նստեք ինքնաթիռ եւ օդ բարձրանաք, մենք այդ օդանավը կռմբակոծենք: Այսինքն երբ այսքանից հետո խոսում են մարդու իրքվունքնրի, եւրոպական արժեքների մասին, ապա մի տեսակ այն արհեստական է հնչում: Երբ մենք ասում ենք, որ պետք է մեր երկու երկրները միասին կառուցեն նոր համակարգ, այն է Եվրասիական միությունը, թե իմ եւ թե մեր կուսակցության համար, որը ես ղեկավարում եմ, առաջնահերթությունը ոչ թե տնտեսությունն է, անվտանգությունը, այլ քաղաքակրթական ըդհանրությունն է, քաղաքակրթական պաշտպանվածությունը, ինքնորոշումը: Սակայն մենք հիմա գտնվում ենք ոչ թե խաղաղ, այլ տեղեկատվական պատերազմի մեջ, որը միշտ եղել է Հայաստանի նկատմամբ, իսկ հիմա այն վերածվել է համաշխարային տեղեկատվական պատերազմի, որի դեպքում գործում են տեղեկատվական պատերազմի կանոններ, ըստ որի չկա կարգ, որ թշնամին իրավունք ունի քո երկրում տարածել հակապետական, հակաազգային գաղափարախոսություն: Կարծում եմ, որ պետք է անցնենք նոր գաղափարների ԶԼՄ-ների ու ՀԿ-ների համակարգի կարգավորման առումով:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

