«ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԱՆՆԿԱՐԳՐԵԼԻ ՇԱՏ ԲԱՆ Է ԱՐԵԼ ԳՈՐԻՍԻ ԵՒ ԳՈՐԻՍԵՑՈՒ ՀԱՄԱՐ»
Արխիվ 12-16«ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԱՆՆԿԱՐԳՐԵԼԻ ՇԱՏ ԲԱՆ Է ԱՐԵԼ ԳՈՐԻՍԻ ԵՒ ԳՈՐԻՍԵՑՈՒ ՀԱՄԱՐ»
«Ես Ձեզ վստահեցնում եմ, որ այն, որ Գորիսի քաղաքապետի ընտրություններում ընտրվեց ՀՀԿ թեկնածուն` Վաչագան Ադունցը, այդտեղ մեծ դերակատարում ունի Սուրիկ Խաչատրյանի ֆակտորը, ես նկատի ունեմ այն, որ ժողովուրդը իր վստահության քվեն տվեց Ադունցին, ըստ իս, նաեւ նրա համար, որ նրան սատարում էր հենց Սուրիկ Խաչատրյանը, մարդ, որը աննկարագրելի շատ բան է արել Գորիսի եւ գորիսեցու համար: Ես հավատացնում եմ Ձեզ, որ անկախ չար լեզուների բամբասանքներից, Գորիսի ճնշող մեծամասնությունը հարգում եւ ընդունում են Սուրիկ Խաչատրյաին, իսկ ժողովուրդը իմաստուն է եւ եթե ժողովուրդը` այն էլ գերակշիռ մասը, մարդուն ընդունում է, ապա դա միանշանակ նշանակում է, որ այդ մարդը շատ բան ունի արած այդ ժողովրդի համար»,- մեզ հետ զրույցում անրադառնալով Գորիսի ՏԻՄ ընտրությունների ընթացքին, ասաց Գորիսի թիվ 37 ընտրատարածքից ընտրված ՀՀԿ պատգամավոր ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
Ապա հավելեց.
- Ես Ձեզ ավելին ասեմ, իմ պարագայում եւս մեծ դերակատարում ունի պարոն Խաչատրյանը, ինքն է առաջադրել իմ թեկնածությունը, այնպես, որ ինչ-որ տեղ ես եւս պետք է շհնորհակալ լինեմ պարոն Խաչատրյանին, որ այսօր պագամավոր եմ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

