ՕԶԲԻԼԻՍԸ ՉԻ ԽԱՂԱ 10 ԱՄԻՍ

Արխիվ 12-16

ՕԶԲԻԼԻՍԸ ՉԻ ԽԱՂԱ 10 ԱՄԻՍ


Գերմանիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումը կայացավ, հերթական անգամ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը  ենթարկվեց սուր քննադատության եւ եւս մեկ անգամ ապացուցեց, որ գերհզոր հավաքականներին արժանի դիմակայություն ցույց տալու համար բոլորովին այլ հարթություն է պետք, իսկ այն, ինչ կա, չափազանց քիչ է: Հիշեցնենք, որ Բեռնար Շալանդի գլխավորությամբ Հայաստանի ազգային ընտրանին 6:1 հաշվով պարտություն կրեց գերմանացիներից: Ինչեւէ, այս հանդիպումը եւս անցյալում է, իսկ առջեւում նոր տրանսֆերային առաջարկներն են:  
Ներկայումս ֆուտբոլիստները հանգստանում են եւ մտածում կարիերայի շարունակության նոր ուղիների մասին: Այսպես, օրինակ, Sport-Express-ի փոխանցմամբ` Դոնեցկի ՙՄետալուրգի՚ եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, որը ավարտված մրցաշրջանում  ՙՄետալուրգի՚ կազմում անցկացրած 10 խաղում խփել է մեկ գնդակ, բանակցություններ է վարում Պերմի ՙԱմկարի՚ հետ: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ ռուսական ակումբներ, իսկ ըստ մեկ այլ աղբյուրիª Greek football-ի թվիթերյան էջի տեղեկացման` Գեւորգ Ղազարյանը կարող է տեղափոխվել հունական ՙՕլիմպիակոս՚: Իսկ թե ինչ շարունակություն է տեսնում իր կարիերայի համար հենց ինքը Ղազարյանը, դեռ հայտնի չէ:
Ռուսական Soccer.ru կայքը կարծում է, ճիշտ ժամանակն է, որ Յուրա Մովսիսյանը լքի ՙՍպարտակը՚, քանի որ թիմում այլեւս զարգանալու տեղ չունի: Վաղուց են շրջանառվում խոսակցություններ, որ Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են մի քանի գերմանական ակումբներ, իսկ Sportmole-ի հաղորդմամբ` հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաեւ անգլիական ՙՎեստ Բրոմվիչը՚: Ըստ նույն աղբյուրիª Մովսիսյանը անգլիական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է: ՙՍպարտակի՚ հետ Մովսիսյանի պայմանագիրն ավարտվում է 2016 թվականին, սակայն նա պատրաստ է տեղափոխվել ավելի ուժեղ առաջնություն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը 9 միլիոն ֆունտ ստերլինգ կառաջարկի Մովսիսյանի համար: Հայ ֆուտբոլիստը մի քանի մրցաշրջան շարունակ աչքի է ընկնում կայուն խաղով, անգամ այն դեպքում, երբ ավարտված մրցաշրջանի վերջնամասը ՙՍպարտակի՚  համար, մեղմ ասած, հեշտ չստացվեց: Բոլոր դեպքերում Մովսիսյանը յուրաքանչյուր խաղում ապացուցում է իր բարձր կարգը, միայն թե, արդեն ժամանակն է ունենալ նաեւ նույնքան բարձրակարգ խաղընկերներ: Հիշեցնենք, որ Մովսիսյանն ավարտված առաջնությունում դարձել էր 16 գոլի հեղինակ:
Ֆուտբոլային աշխարհի տրանսֆերային խառնաշփոթից դուրս է մնացել  Մոսկվայի ՙՍպարտակի՚ եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արաս Օզբիլիսը, որն այսօր երրորդ անգամ կենթարկվի վիրահատության: Նախնական տվյալներովª Օզբիլիսը բաց կթողնի 9-ից 10 ամիս, սակայն վիրահատությունից հետո ժամկետները կհստակեցվեն: Ամենայն հավանականությամբ, նրան հարկավոր կլինի էլի երկու վիրահատություն: Երկրորդ վիրահատությունը կանցկացվի երեք ամիս հետո: Հիշեցնենք, որ Օզբիլիսը ծնկահոդի խաչաձեւ կապանների կտրվածք էր ստացել Ալժիրի դեմ ընկերական խաղում:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում