ԵՐԿՈՒ ՀԱՅ ՊԱՐՈՆԱՅՔ ԿՄՐՑԵՆ «ՄԻՍՏԵՐ ՖԵՅՍԲՈՒՔ ՏԻԵԶԵՐՔ» ՏԻՏՂՈՍԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ԵՐԿՈՒ ՀԱՅ ՊԱՐՈՆԱՅՔ ԿՄՐՑԵՆ «ՄԻՍՏԵՐ ՖԵՅՍԲՈՒՔ ՏԻԵԶԵՐՔ» ՏԻՏՂՈՍԻ ՀԱՄԱՐ

Արդեն իսկ հայտնի է ամենամյա «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք» միջազգային օնլայն մրցույթի մասնակիցների անունները:

Նշենք, որ կազմակերպիչների որոշմամբ  յուրաքանչյուր երկրից ընտրվում է մեկ մասնակից եւ վերջինիս համաձայնությամբ էլ որպես տվյալ երկրի «Միստեր»` նա մասնակցում է միջազգային մրցույթին: Սակայն այս անգամ «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք-2014ե-ը հայաշատ կլինի, քանի որ հայաստանյան մասնակցից բացի, Բելգիան նույնպես հայ է ներկայացնում:  «Իրավունքը» կապ հաստատեց ինչպես «Միստեր Ֆեյսբուք Հայաստան-2014» տիտղոսին արժանացած մոդել ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԻ, այնպես էլ «Միստեր Ֆեյսբուք Բելգիա-2014ե տիտղոսին արժանացած դերասան, իրավաբան ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ` մրցույթի մասին որոշ մանրամասներ ճշտելով հենց մասնակիցներից:


«ԱՌԱՋԻՆ «ՌԱՈՒՆԴԸ» ԱՐԴԵՆ ԻՍԿ ԿԱՅԱՑԵԼ Է»


«Միստեր Ֆեյսբուք Տիեզերք» մրցույթին իր մասնակցության մասին` Դ. Ղարիբյանը նշեց. «Երեք տարի շարունակ «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք» մրցույթի ակտիվ քվեարկողներից մեկն եմ եղել` հօգուտ մեր հայ մասնակիցների: Իսկ այս տարվա մրցույթին ես եմ առաջադրվել կազմակերպիչների կողմից եւ տվել իմ համաձայնությունը»: Այն դիտարկմանը, որ մրցույթին եւս մեկ հայ է մասնակցում եւ արդյոք երկու հայրենակից միստերները պատրաստվում են մրցակցել միմյանց հետ, հայաստանյան մասնակիցը անկեղծացավ. «Բելգիայի ներկայացուցչի հետ ծանոթացել ենք «Ֆեյսբուքով» եւ մեր առաջին «ռաունդըե արդեն կայացել է ու ունեցել հաջող ավարտ, իհարկե, ջերմ բարեմաղթանքների տեսքով»: Թե արդյոք մրցույթի մասնակցությամբ է պայմանավորված, որ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հատուկ նշան է հայտնվել, Դ. Ղարիբյանը հերքեց. «Իհարկե` ոչ, ֆեյսբուքյան իմ պաշտոնական էջում հայտնված այդ նշանը իմ համար հաճելի անակնկալ էր «Ֆեյսբուքի» կողմից: Այդ նշանը հայտնվում է միայն հատուկ մարդկանց էջերում, ովքեր ճանաչված են եւ ունեն սոցցանցում մեծ երկրպագուների բանակ: Ուշագրավ է այն, որ այդպիսի նշան անգամ «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք» մրցույթի պաշտոնական էջը չունի»: Եզրափակելով մրցույթի մասին իր կարծիքը` մոդելը հավելեց. «Քանի որ մրցույթը վիրտուալ է, ուստի` հաղթանակի գրավականը  քո երկրպագուներն են ու ընկերները, որոնք հենց մրցույթի իրական հաղթողներն են դառնում: Այդքանով էլ այն դառնում է լուրջ, այլ բաղադրատոմս ես չգիտեմ»:


«ՉԵՄ ՄՏԱԾԵԼ, ՈՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՍ ՄԵՋ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿԻՑԸ»


Իսկ դերասան Սարգիս Սիմոնյանը, ով արդեն 22 տարի ապրում է Բելգիայում եւ հայաստանյան հեռուստադիտողին հայտնի է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից, մի փոքր զարմացած է, որ հենց իրեն են մրցույթի կազմակերպիչներն ընտրել որպես «Միստեր Ֆեյսբուք Բելգիա-2014». «Անկեղծ ասած, չէի հետեւում մրցույթին, ճիշտ է, հրավերը եկել էր կազմակերպիչներից ու ես էլ համաձայնությունս տվել էի, բայց միայն մի քանի շաբաթ առաջ իմացա, որ ես եմ ընտրվել ողջ Բելգիայից: Ե՛վ զվարճալի, ե՛ւ հետաքրքիր նախագիծ է, որը թեպետ վերտուալ է, բայց հաղթելու դեպքում սպասվում է նկարահանում, հարցազրույց, ֆոտոսեսիա եւ այլն: Այսինքն` դռներ կարող են բացվել, եթե այդ ասպարեզում ուզում ես ավելի զարգանալ եւ ոչ միայն այն երկրում, որտեղից ընտրվել ես, այլ նաեւ աշխարհում: ՉԷ՞ որ «Միստեր Ֆեյսբուքը» ամեն երկրից ընտրում է մի անձի, որը ակտիվ է սոցցանցում եւ տեսքով էլ համապատասխանում է: Ամեն դեպքում հետաքրքիր է տեսնել, թե որ երկրի մասնակիցը կարող է արժանանալ «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք» տիտղոսին»: Անդրադառնալով այն հարցին, որ մի շարք երկրների կողքին նաեւ պետք է հայաստանյան մասնակցի հետ մրցակցի` Ս. Սիմոնյանը նկատեց. «Հետաքրքիր է, բայց այդ ուղղությամբ չեմ մտածել, որ մրցակիցներիս մեջ է նաեւՀայաստանի մասնակիցը: Հակառակը, ես հպարտ եմ, թող մեկը չլինենք, այլ10-ը լինենք: Խոսել եմ հայաստանյան մասնակցիհետ, նա սկզբում կարծեց, թե ես Հայաստանում եմ, բայց ներկայացնում եմ Բելգիան, բայց ես բացատրեցի, որ թեպետազգությամբ հայ եմ, սակայն Բելգիայի քաղաքացի եմ»:

Նշենք, որ «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք-2013»-ին Հայաստանը ներկայացնում էր ճանաչված մոդել ԷՄԻԼ ՄԱՐԿԸ, ով աշխարհի մասշտաբով ընդգրկվեց լավագույն հնգյակում, ապա ճանաչվեց «Միստեր Եվրոպա 2013»: Ի դեպ, այս տարի մրցույթի քվեարկության մեկնարկը կտրվի սեպտեմբերին, այնպես որ հաջողություն մաղթենք հայազգի միստերներին:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում