ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ ԿԹԱՆԿԱՆԱ 4 ԴՐԱՄՈՎ
Արխիվ 12-16ՙԷլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման գնում ենք ստիպված եւ, հավանաբար, օգոստոսի 1-ից արդեն կգործի նոր սակագինը՚,- անդրադառնալով հարցին` սպասվում է արդյոք էլեկտրաէներգիայի թանկացում, թե` ոչ, մեզ հետ զրույցում ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ:
-Մի փոքրիկ, թեկուզ կես տոկոսի հնարավորություն լիներ, մենք այս քայլին չէինք գնա: Մեզ համար էլ շատ դժվար է, բայց մենք ունենք գործառույթների շրջանակ, եւ պետք է ապահովենք հուսալի էլեկտրաէներգիա մեր ժողովրդի համար: Հասկանում եմ, որ այս թանկացումը բնակիչների համար լրացուցիչ ծախսեր ու նոր թանկացումներ կբերի, եւ որպես քաղաքացի` իր համար ամենաանընդունելի որոշումներից մեկն է` կայացնել նոր թանկացման մասին որոշում: Բայց արդեն հաշվել եւ գնահատվել է, որ այս 4 դրամը տարեկան կտրվածքով ընտանիքների վրա մոտավորապես 8000-ից 9000 դրամով է բեռ առաջացնելու: Թանկացումներ լինում են ոչ միայն կոմունալ ծառայությունների մասով, այլ նաեւ շատ-շատ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների մասով, որոնք շատ ավելի մեծ բեռ են դառնում մեր գրպանին կամ մեր ընտանեկան բյուջեին, քան այս ծառայություններն են, բայց այդ մասին մենք երբեւիցե չենք խոսում, եւ հենց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում է լինում, որն իր տեսակարար կշռով շատ ավելի փոքր է, որոշ մարդիկ շահարկման առարկա են դարձնում, բայց ոչ մեր ժողովուրդը:
Բայց նկատենք, որ պարոն Նազարյանը տարօրինակաբար բավականին թեթեւ է նայում էլեկտրաէներգիայի այդ ՙաննշան՚ª 4 դրամանոց թանկացմանը: Միգուցե, զուտ այդ թանկացումը տարեկան կտրվածքով շարքային քաղաքացու գրպանի վրա անդրադառնա 8-9 հազար դրամով: Բայց հազիվ թե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը չպատկերացնի, որ բացի ուղղակի էֆեկտից, էլեկտրաէներգիայի թանկացումը նաեւ անուղղակի ազդեցություն է ունենալու, որը հաստատ շատ ավելի ծանր է նստելու շարքային քաղաքացիների վրա, քան այդ 8-9 հազարը: Խոսքն այն մասին է, որ էլենտրաէներգիայի թանկացումը իր ետեւից կբերի թանկացումների մի մեծ շարան, այսինքնª կանդրադառնա գործնականում մյուս բոլոր ապրանք-ծառայությունների գների վրա, եւ դրա ֆինանսական էֆեկտը նույնիսկ դժվար է հաշվարկել:
Երկրորդը. խոսքը ոչ թե միայն 4 դրամանոց թանկացման մասին է, այլ նրա, որ վերջին մեկ տարվա կտրվածքով էլեկտրաէներգիայի գինը 30-ից հասավ 38-ի եւ հասնելու է 42 դրամի: Այսինքնª տարեկան կտրվածքով տեղի է ունենալու դրա վերջնական արժեքի 40 տոկոսանոց թանկացում: Իսկ դա այն հսկայական չափն է, որ ոչ մի բացատրությամբ չի կարող արդարացված լինել, ու առնվազն տարօրինակ է, որ այդ գնային թռիչքը պարոն Նազարյանը համարում է ՙորոշ մարդկանց շահարկման առարկա՚:
Բացի այդ, եւս մեկ անգամ ընդգծենք, որ խոսքը ոչ թե էլեկտրաէներգիայի վերջնական արժեքի բարձր կամ ցածր լինելու մասին է, այլ նրա, որ հայաստանյան շարքային սպառողը որեւէ համոզմունք չունի, որ գնագոյացումն այստեղ արդար է: Եթե արդար է, ու բարձր գին է ստացվում, ապա ո±վ կարող է վիճել. այդ դեպքում պետք է մտածել միայն պետական ինչ-ինչ ծրագրերով այդ գինը մեղմելու մասին: Եվ պարոն Նազարյանն ու նրա ղեկավարած հանձնաժողովն էլ ո°չ անցած տարվա թանկացումների ժամանակ եւ ո°չ էլ ներկայումս չի կարողանում բոլորի համար մատչելի ձեւով հիմնավորել, որ իրոք համակարգում, սկսած արտադրողներից, վերջացրած էլեկտրաէներգիայի վերջնական սակագնով, ունենք արդար գնագոյացում:
Եվ վերջում էլ չմոռանանք, որ պարոն Նազարյանը իրենց հանձնաժողովի ՙգործառույթների շրջանակներից՚ խոսելիս` լավ կլիներ նաեւ ասեր, որ այդ շրջանակում է ոչ միայն տնտեսվարողների, այլ նաեւ շարքային քաղաքացիների շահերի մասին մտածելը: Իսկ թե ինչքանով է տարեկան կտրվածքով նման գնային թռիչքը խոսում շարքային քաղաքացու շահերը պաշտպանելու մասին, թողնենք ընթերցողի դատին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

