Լոս Անջելեսի ոստիկանությանը կրկին ՙհաջողվել՚ է շփվել հայազգի հանցավոր գյուտարարների հետ: 27-ամյա Էդուարդ Մարտիրոսյանն ու 22-ամյա Արամ Մանասարյանը անտարբեր չէին բենզալցակայանի հաճախորդների կրեդիտային քարտերի տվյալների նկատմամբ:
Բավարարված հետաքրքրությունը մարմնավորվել էր նրանց կողմից հետագայում պատրաստված կրեդիտային կեղծ քարտերի միջոցով: Ձերբակալված երիտասարդների մոտ հայտնաբերվել էին նոթբուք, կարդացող սարքավորում եւ գործիքներ, կեղծ կրեդիտային քարտեր:
ՙԱՆՀՅՈՒՐԸՆԿԱԼ՚ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ
54-ամյա ՙօրենքով գող՚ Խաչիկ Ասատրյանը ձերբակալվել էր Մոսկվայում: ՙՀենց ընենց՚, սակայն եւ` ոչ ՙշահադիտական՚ դրդումներով: Բանն այն էր, որ այդ անձըª քրեական աշխարհում հայտնի Գագիկ Ռոստովսկին էր, որը նոր-նոր դուրս էր եկել Չեբոքսարի քաղաքի բանտից եւ անմիջապես ժամանել էր մեգապոլիս: ՙՍոկոլ՚ հյուրանոցից Գագիկ Ռոստովսկին բացատրական զրույցի համար տեղափոխվել էր ոչ պակաս հայտնի ՙՊետրովկա՚, որտեղ նրան տեղեկացրել էին, որ Մոսկվայի իրավապահները ՙերախտապարտ՚ կլինեն, եթե նա լքի մայրաքաղաքը` իրավապահներին գլխացավանք չպատճառելու եւ իր համար խնդիրներ չառաջացնելու համար: