ՀՀ ոստիկանության ՔԳՎ Մասիսի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր, որոնց հիման վրա, ըստ իս, կարող է հարուցվել քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով: Հարուցվելու դեպքումª ծանր կլինի իրավապահների գործը:
Իսկ ներկայումս աննախանձելի է դատաբժշկական փորձագետների վրա ընկած բեռը. նրանք պետք է եզրակացություն տան փողոցում հայտնաբերվածª դեռեւս կազմավորման փուլում գտնվող պտղի մահվան պատճառների վերաբերյալ:
ԿՌՎԵԼ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՈՒ ԾԵՐ ՊԱՊԻԿՆԵՐԸ
84-ամյա Վոլոդյան հայտնվել էր հիվանդանոցումª որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վնասվածքով: Դանակահարվել էր: 54-ամյա Վարդանը հայտնվել էր ճաղավանդակների հետեւում. դանակահարել էր: Մարմարաշեն գյուղի այդ բնակիչները վիճաբանել էին: Հետաքրքիր է. քանի± կաթիլ մեղրի համար...
ԳԵՐԱԿԱ ՏԱՐԲԵՐ ՇԱՀԵՐ
Երեւանի Տերյան փողոցում գտնվող Աֆրիկյանների տան մոտ քաշքշուկ էր: Մի կողմից ակտիվիստներն էին, մյուս կողմիցª ոստիկանները: Անհամաձայնության պատճառը ՙգերակա շահն՚ էր: Ակտիվիստները փորձում էին քանդել Աֆրիկյանների տունը շրջապատող ցանկապատը, ոստիկանները կողմնակից էին շենքի քանդմանը, ավելի ճիշտª գերակա շահ ճանաչված հին շենքը ՙօտար՚ հայացքներից պաշտպանող ցանկապատի չքանդմանը... Այս անգամ հաղթել են իրավապահները, եւ որպես ՙավար՚ իրենց հետ ոստիկանության բաժին էին տարել մեկ տասնյակ ՙըմբոստների՚: 19-րդ դարում կառուցված հայտնի այդ շինությունը, անշուշտ, հանդիսանում է գերակա ՙտարբեր՚ շահերի կռվախնձոր:
ԱԽ, ՎԵՐՆԻՍԱԺ...
Հունիսի 9-ին դատարանը Ներսես Մելքոնյանին կալանքի վերցնելու թույլտվություն էր տվել: Ներսեսը մայիսի 17-ին Վերնիսաժում հրազենային վնասվածք ստացողներից էր: Նա մեղադրվում է խուլիգանության համար: Եվ այսպես, կալանքի տակ են արդեն առայժմ երկուսը. կրակողըª Գոռ Առաքելյանն ու 5 վիրավորվածներից մեկըª Ներսեսը... Ա. ԱԲԳԱՐՅԱՆ