«ԺԱՄԱՆԱԿՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԴՆԻ ԻՐ ՏԵՂԸ ԵՎ ԿՏԱ ԲՈԼՈՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ»

Արխիվ 12-16

«ԺԱՄԱՆԱԿՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԴՆԻ ԻՐ ՏԵՂԸ ԵՎ ԿՏԱ ԲՈԼՈՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ»


Երեկ ոչ իշխանական քառյակը Ազգային ժողովում մամլո ասուլիսով վերջապես բարձրաձայնեց, թե ինչ 12 կետերի շուրջ են իրենք համախմբվել եւ ինչ են պահանջում իշխանություններից: Բովանդակային առումով, վերոնշյալ կետերում դարակազմիկ նորություններ չկային, բայց այնուամենայնիվ, «Իրավունքը» այդ կետերի, դրանց նպատակների եւ հավանական ու անհավանական արդյունքների մասին զրուցեց ԱԺ Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

«ՎԵՐՈՆՇՅԱԼ ԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ ՆՈՐ ԲԱՆ ԱՍԵԼՈՒ Ո՛Չ ԱՌԻԹ ՈՒՆԵՆՔ, Ո՛Չ ԷԼ ԿԱՐԻՔ»

-Ամառային արձակուրդներին ընդառաջ` քառյակը իշխանություններին 12 կետից բաղկացած պահանջագիր է ներկայացնում: Ինչպե՞ս եք վերաբերվում վերոնշյալ կետերին ու դրանց նպատակահարմարությանը:


- Նպատակահարմարությունը թերեւս իրենցից պետք է հարցնել: Բայց կարող ենք հերթով անդրադառնալ այդ կետերից մի քանիսին:
Վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը...
Սահմանադրական դատարանը արդեն իսկ որոշումը կայացրել է` այս հարցի հետ կապված եւ մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել, որպեսզի նոր օրենսդրական նախաձեռնությամբ նոր փաթեթ ներկայացվի, եւ այն դրույթները, որոնք ճանաչվել են հակասահմանադրական, շտկվեն: Այս առումով, մենք գիտենք, որ կառավարությունը աշխատում է նոր նախագծի վրա, եւ դեռեւս ամբողջական որեւէ նախագիծ չի մտել Ազգային ժողով, որի հետ կապված մտահոգություն ունենանք եւ կարծիք հայտնենք: Նորանշանակ վարչապետը բազմիցս  հանդիպել է քառյակի հետ, խնդրել, որպեսզի ներկայացնեն իրենց առաջարկությունները եւ այլն:
Վերանայել տեսանկարահանող եւ լուսանկարող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը...
Սրա հետ կապված եւս ստեղծվել է աշխատանքային խումբ, լսումներ են կազմակերպվել, եւ մենք արդեն իսկ տանում ենք որոշակի աշխատանքներ:
Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնցով Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները անցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով...
Այս մասին հակափաստարկները բազիցս եւ բազմաթիվ անգամ ներկայացրել ենք: Եվ վերջերս նաեւ մեր հանձնաժողովում դրված էր շրջանառության մեջ նմանատիպ եւս մեկ նախագիծ, որը մեկ տարի հետաձգման ժամկետը լրանալու պատճառով չներկայացվեց եւ չքննարկվեց ու դուրս մնաց օրակարգից: Մենք քննարկել ենք հարցը եւ ներկայացրել, որ դրա մասին այս պահին խոսելը այդքան էլ ճիշտ չէ, որովհետեւ կա առաջիկայում սահմանադրական բարեփոխումների խնդիր, որի համար ստեղծվել է աշխատանքային մասնագիտական խումբ, որն աշխատում է այդ նախագծի վրա: Հետեւաբար, այս պահի դրությամբ մենք քայլ առաջ կատարենք, այնուհետեւ փորձենք շտկել այն` Սահմանադրությանը համահունչ դարձնելու համար, այդքան էլ ճիշտ չէ:
Առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի եւ վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները...
Վարչապետը բազմիցս ե՛ւ մարզպետների հետ իր հանդիպումների, ե՛ւ գյուղական համայնքներ այցերի ժամանակ նշել է ու կոնկրետ հանձնարարականներ տվել, որ մենք ոչ միայն պետք է հայացքով շրջվենք, այլ նաեւ ամենօրյա գործով պետք է շրջվենք դեպի գյուղացին եւ կարողանանք հասնել նրան, որ գյուղացին իր աշխատանքով կարողանա ապահովել իր ապրելակերպը:
- Ստացվում է, որ քառյակը այս 12 կետով ոչ մի նոր բան չի ասում, այլ կրկնում է այն, ինչ միշտ է ասել: Արդյո՞ք այս կետերը կարելի համարել կառուցողական մոտեցում:
- Հարցին կուզենայի մոտենալ մեկ այլ հարթությունից: Այստեղ կան լուրջ արմատական խնդիրներ եւ հարցեր, որոնց մասին բազմիցս խոսել ենք տարբեր հանձնաժողովներում եւ տարբեր մակարդակներում քննարկել դրանք` լսելով նաեւ իրենց դիրքորոշումը, իրենք էլ լսել են մեր դիրքորոշումը: Եթե նայում ենք վերոնշյալ կետերը եւ փորձում հասկանալ, ապա պետք է նկատենք, որ մի փոքր նաեւ մակերեսային են դրանք: Կոնկրետ ինչ-որ ոլորտային չեն, կամ կոնկրետ հարցադրումներ չեն արված, այլ ավելի շատ, այսպես ասած, հանրության ականջը շոյելու համար է: Ընդունում եմ, որ ոչ իշխանական ուժերը ներկայացնող քառյակը պետք է որոշակի քայլեր կատարի, հետեւաբար այստեղ որեւէ գնահատական հնչեցնելու կամ ասելու խնդիր ես չեմ տեսնում: Իսկ իրավական առումով նորից եմ նշում, այդ 12 կետերից գրեթե 60-70 տոկոսի հետ կապված արդեն իսկ գործընթացներ մեկնարկել ենք կամ դրա մասին խոսել, քննարկել ենք ու ներկայացրել մեր տեսակետները: Այս առումով, վերոնշյալ կետերի մասին նոր բան ասելու ո՛չ առիթ ունենք, ո՛չ էլ կարիք:

«ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ`
ՆՈՐ ՀԵԾԱՆԻՎ ՉԵՆՔ ՄՈԳՈՆԵԼՈՒ»


-Դուք քառյակին անվանեցիք «ոչ իշխանական ուժեր», սակայն ՀԱԿ խմբակցությունում իր ղեկավարի տեսակետները չեն կիսում, ԲՀԿ-ում կան պատգամավորներ, որոնք անգամ տեղյակ չեն քառյակի քայլերից, «Ժառանգությունում» էլ միայն Ռուբիկ Հակոբյանն է ոգեւորված քառյակով: Չի՞ ստացվում, որ սա անձերի համախմբում է եւ ոչ թե` քաղաքական ուժերի:
- Չէի ցանկանա այդ գնահատականը ես հնչեցնել: Երբ մենք ենք ասում, ապա իրենց մեկնաբանմամբ կամ պարզաբանմամբ` ստացվում է, թե, այսպես ասած, մի փոքր վախեցած ենք, ու դրա համար ենք գնահատականներ հնչեցնում: Հանրությունը լավ տեսնում է, թե որ խմբակցությունը որքանով է մասնակցում, որ խմբակցությունը որքանով է նույնիսկ խմբակցության ներսում հարցերը ընդունում կոնսենսուսի եւ փոխադարձ համաձայնության սկզբունքների հիման վրա: Այնպես որ, տեսնում ենք, թե որ խմբակցություններն ակտիվ դերակատարում ունեն եւ ինչպիսի աշխատանք են իրականանցնում` կոնստրուկտիվ են, առաջարկում են` ընդամենը առաջարկելու համար, խոսում են` ընդամենը հանրությանը ներկայացնելու համար, թե իսկապես մտահոգ են եւ ներկայացնում են այն մտահոգությունները, որոնք առկա են: Սա պարզ եւ բաց երեւում է, եւ ընդգծելու ավելորդ անհրաժեշտություն ես չեմ տեսնում: Ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը եւ կտա բոլոր գնահատականները:
- Ի դեպ, քառյակի 12-րդ կետում ասված է. «Չստորագրել որեւէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն»: Արդյո՞ք սա ակնարկ է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության դեմ:
- Շատ մեծ սիրով եւ հաճույքով կարելի էր 13-14-րդ կետ գրել, թե չստորագրել որեւէ փաստաթուղթ, որը վտանգի տակ կդնի ԼՂՀ ժողովրդի, այսպես ասած, արեւի տակ գոյություն ունենալու իրավունքը, չստորագրել որեւէ փաստաթուղթ, որ ԼՂՀ ժողովրդին կարգելեր առանձին ինչ-որ տնտեսական հարաբերություններ ունենալ այս կամ այն երկրի հետ... Գիտեք ինչ, բարի ցանկությունները, լավ տրամադրությունները կարելի է թղթի վրա գրել, բայց միեւնույն ժամանակ չպետք է գրել վերացական մտքեր կամ աքսիոմատիկ ճշմարտությամբ մտքեր, որոնք ենթակա չեն քննարկման: Այսօր այս խնդիրը քննարկման առարկա դարձնելը, կարծում եմ, շատ ավելի  վտանգավոր է, քան որեւէ գործընթացի մեջ որեւէ բաղադրիչ տեսնելը կամ նկատելը: Դրա համար այս խնդիրները եւ հատկապես Լեռնային Ղարաբաղի հետ կապված ցանկացած խնդիր քննարկելը եւ շահարկելը կարող է շատ ավելի մեծ վտանգ ունենալ , քան այն ռեալ վտանգները, որոնք այսօր առկա են սահմանում: Մենք Ղարաբաղի հետ կապված` նոր հեծանիվ չենք մոգոնելու եւ մեր պատկերացումները բազմիցս նշել ենք, որ որեւէ պայմանագրով չի կարող այս խնդիրը կարգավորվել: Մենք ունենք դրա համար հատուկ ձեւաչափ` այն է ԵԱՀԿ Մինսկի եռանախագահողները, որոնց էլ վստահվել է խնդրի լուծումը, եւ ես վստահ եմ, որ այս ձեւաչափը կարող է կարգավորվել այս հակամարտությունը:
- 12 կետերի հաջողության կամ անհաջողության դեպքում, այնուամենայնիվ, քառյակը պատրաստվում է աշնանը հանրահավաք անել: Ինչի՞ կարող է բերել սա:
- Չեմ ուզում նորից անդրադառնալ, որովհետեւ այդ հանրահավաքը մի փոքր ավելի շուտ պետք է լիներ, հիմա ասում են մինչեւ սեպտեմբեր, միգուցե սեպտեմբերին էլ փոխվի մեկ էլ այլ ժամկետով: Հետեւաբար, երբ կոնկրետ խնդիրների շուրջ կկազմակերպեն հանրահավաք, մենք` որպես քաղաքական թիմ, կներկայացնենք մեր տեսակետը, մեր պատկերացումներն ու գնահատականները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում