ՍՏՎԵՐԱՅԻՆ ԽԱՂԵՐ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇՈՒՐՋ
Արխիվ 12-16ՍՏՎԵՐԱՅԻՆ ԽԱՂԵՐ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇՈՒՐՋ
Վերջին ժամանակներս տեսանելի եւ գնալով խորացող ճաքեր են սկսել առաջանալ մեր երկու հարեւաններիª Վրաստանի եւ Թուրքիայի ՙեղբայրական՚ հարաբերություններում: Առիթը բավականին պարզունակ է. Թուրքիան իրենով է արել իրեն սահմանակից վրացական Աջարիայի մի քանի հարյուր ¥կամ հազար¤ հեկտար հողատարածք:ԹՈՒՐՔԻԱՆ ԱՏԱՄՆԵՐ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՎՐԱՍՏԱՆԻՆ
Նախապատմությունն այսպիսին է. Թուրքիային սահմանակից աջարական Կիրանտի գյուղի բնակիչները պնդում են, որ այն պահին, երբ աշխատում էին իրենց հողատարածքներում, որտեղ գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում ՙանհիշելի ժամանակներից, գալիս են թուրք զինվորականները: Նրանք գյուղացիներին պարզապես վռնդում են դաշտերիցª արգելելով հետայսու ՙթուրքական տարածքներ՚ մուտք չգործել:
Ամենատարօրինակն այն էր, որ այդ իրադարձություններից անմիջապես հետո վրացական պաշտոնական լրատվությունը եւ անգամ տարբեր կարգավիճակի պետական պաշտոնյաներ նախընտրում էին տեղի ունեցածին չանդրադառնալ եւ որոշ դեպքերում նույնիսկ մեղադրում էին Կիրանտիի բնակիչներին, թե նրանք մտել են թուրքական տարածքներ: Բայց քիչ-քիչ թեմայի շուրջ ներքին իրավիճակը սկսեց թեժանալ այն բանից հետո, երբ տեղի ունեցածի պատճառների մեղադրանքներն սկսեցին ուղղվել նախկին նախագահ Սահակաշվիլու դեմ, թե հենց նա է իր պաշտոնավարման վերջին օրերին ստորագրել այն փաստաթղթի տակ, որով այդ հողերը խորհրդանշական գնով վաճառվել են Թուրքիային:
Հասկանալի է, որ մի քանի հարյուր կան հազար հեկտար հողերը Վրաստանի, առավել եւսª Թուրքիայի համար չեն կարող ունենալ էական նշանակություն: Այսինքնª այս դեպքում շատ ավելի հետաքրքիր հարց է, թե հանուն այդ հողակտորի` Թուրքիան ինչո±ւ պետք է ռիսկի տակ դներ Վրաստանի հետ իր հարաբերությունները: Իսկ որ նման ռիսկ կա, ցույց է տալիս այն փաստը, որ վրացական քաղաքականության հակաթուրքական եւ ռուսամետ հատվածները չհապաղեցին օգտվել առիթիցª հիշեցնելով նաեւ այն գերարտոնյալ վիճակի մասին, որը թուրքական բիզնեսը Սահակաշվիլու օրոք ձեռք էր բերել Աջարիայում եւ ներկայումս էլ հաջողությամբ ոչ միայն պաշտպանում է իր այդ դիրքերը, այլեւ, ինչպես ցույց է տալիս Կիրանտիի դեպքը, նաեւ հողային զավթումների է անցել: Դրա հետ մեկտեղ քաղաքական այդ հատվածը առաջ է քաշում նաեւ այն մտավախությունը, որ Սահակաշվիլին կարող է հողերի նմանատիպ վաճառքի մասին մի շարք այլ փաստաթղթեր էլ ստորագրած լինել, ընդ որումª անհամեմատ մեծ տարածքների առնչությամբ, եւ այդ ամենը կարող է ջրի երես դուրս գալ, եթե Վրաստանը փորձի հակաթուրքական, ասենք նաեւª հակաադրբեջանական, այսինքնª իր տարածքով անցնող թուրք-ադրբեջանական հաղորդակցության դեմ որեւէ գործողություն կատարել: Ընդ որում հիշեցնելով նաեւ, որ ի վերջո Աջարյան ինքնավարության կարգավիճակով Վրաստանի կազմում է 1921-ի Կարսի պայմանագրով եւ Թուրքիան Ռուսաստանի հետ միասին այդ ինքնավարության երաշխավորներից է, վրացական հիշատակված քաղաքական շրջանակներում այն մտքին են, որ Կիրանտիի միջադեպը պետք է ընդունել որպես Թուրքիայի կողմից արված նախազգուշացում, եւ այդ վտանգից. ՙՎրաստանն իր եվրաինտեգրման ծրագրերի պարագայում որեւէ պաշտպանություն չունի՚:
Թերեւս այս տեսակետն իր հիմքերում տրամաբանություն ունի: Ամեն դեպքում Վրաստանում հակաթուրքական բնույթի տրամադրությունների նման զարգացումը Անկարան պետք է, որ հաշվարկերª մինչ իր զինվորականներին կուղարկեր Կիրանտիի հողերը զավթելու: Ու հաշվարկելով հանդերձ` այդ քայլին գնալն իրոք սկսում է նմանվել Թբիլիսիին ատամներ ցույց տալուն: Պատճառները, իհարկե, կարող են տարբեր լինել, սակայն դրանց թվում վերջին ժամանակներս աբխազական թեման պարզապես աչք է ծագում: Այս առումով նախ հիշեցնենք, որ վերջերս Աբխազիայում տեղի ունեցած իշխանափոխությունը շատ հեղինակավոր վերլուծաբաններ հակված են համարել այդ չճանաչված պետությունում թուրքական ազդեցության էական թուլացման գործընթացի սկիզբ, որը կարող է ռազմավարական բնույթի լուրջ տեղաշարժեր առաջ բերել ողջ Հարավային Կովկասում: Այսինքնª Աբխազիայի նախկին իշխանությունները վերջին տարիներին ակտիվորեն կասեցնում էին մի շարք խոշոր նախագծեր, որոնք Ռուսաստանի համար ունենալով ռազմավարական մեծ նշանակություն, լրջորեն անհանգստացնում էին Թուրքիային: Դրանց թվում խոսքը նաեւ Աբխազական երկաթուղու վերագործարկման մասին է, ինչին, ըստ այդ ոլորտի մասնագիտական ու միանգամայն կոմպետենտ աղբյուրների տվյալների, վերջին ժամանակներս խոչընդոտում էր միայն Աբխազիան, եւ դա չնայած ՌԴ-ից ստացվող մի շարք ազդակների: Եվ ահա աբխազական իշխանափոխությունից հետո այստեղ իրավիճակը կարող է միանգամայն այլ ընթացք ստանալ, եւ այդ առումով Անկարայի համար ամենեւին էլ ավելորդ չի կարող լինել Թբիլիսիին նման մտքից ետ պահող նախազգուշացումներ հղելը:
ՎՐԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ
Մյուս կողմից էլ այս օրերին թուրքական քաղաքական դեսանտն ակտիվորեն աշխատանքներ է ծավալել նաեւ բուն Աբխազիայում: Բայց եթե ժամանակին Թբիլիսին մատների արանքով էր նայում տարբեր տրամաչափի թուրքական գործիչների աբխազական այցելություններին, այս անգամ սկսել է դժգոհելª մինչեւ իսկ թուրքական դեսպանին բացատրությունների համար Վրաստանի ԱԳՆ հրավիրելով: Սրանում անշուշտ որոշակի տրամաբանություն կա. ինչքան էլ որ Վրաստանը Ռուսաստանի հետ ցուցադրական թշնամանք ունի, սակայն դժվար թե Թբիլիսիում պարզորեն չգիտակցեն, որ Սահակաշվիլու օրոք հենց ռուսներից հրաժարվելն ու Ջավախքի ռազմակայանը հանելը Թուրքիային հնարավորություն տվեց իր լիակատար տնտեսական վերահսկողության տակ առնել Աջարիան: Ընդ որումª Վրաստանի անդրօվկիանոսյան դաշնակից ԱՄՆ-ը քայլ անգամ չկատարեց այդ անեքսիան կանխելու համար, իսկ Վրաստանը ոչ միայն չունի համապատասխան պոտենցիալª Աջարիան իր փաստացի վերահսկողության տակ բերելու համար, այլեւ թուրքերը մաս-մաս իրենց տարածք են ներառում այդ տարածաշրջանը: Եվ Աբխազիայում եւս, եթե չլիներ ռուսական վերահսկողությունը, ապա հաստատ այդ նույն իրավիճակն էր տիրելու, հաշվի առնելով, որ ռուսների ներկայության պարագայում անգամ թուրքերն իրենց վատ չէին զգում:
Սրա հետ մեկտեղ փաստ է նաեւ, որ թուրք-ադրբեջանական տնտեսական, եւ որ շատ ավելի վտանգավոր է, նաեւ դեմոգրաֆիկ ներխուժումը ընթանում է նաեւ Վրաստանով անցնող Ադրբեջան-Թուրքիա էներգետիկ եւ տրանսպորտային հաղորդակցության ուղիներին, այդ թվումª Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ծրագրին զուգահեռ եւ արդեն առավել քան պարզ տեսանելի այդ վտանգին դիմակայել, թերեւս, հնարավոր է միայն Հյուսիս-Հարավ հաղորդակցության, այդ թվումª Աբխազական երկաթուղու օգնությամբ:
Իհարկեª բոլորովին այլ իրավիճակ կառաջանա, եթե արդարանան Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի այն ակնարկները, թե Թուրքիան, ասել է, նաեւ, թե Ադրբեջանը մտածում են Եվրասիական միությանն անդամակցելու շուրջ, ինչի պարագայում Հարավկովկասյան տարածաշրջանով դեպի Իրան տանող Հյուսիս-Հարավ հաղորդակցությունը Ռուսաստանի համար կարող է մղվել երկրորդ պլան կամ Վրաստան-Հայաստան ուղղությունից տեղափոխվել աշխարհագրորեն ավելի հարմար ադրբեջանական հատված, ինչպես որ ԽՍՀՄ-ի օրոք էր: Սակայն անգամ Նազարբաեւն է նման հեռանկարները կապում միայն հեռավոր ապագայի հետ, իսկ ռուսական քաղաքագիտական շրջանակներում այն հիմնական տեսակետն է, որ այս պահին նման հեռանկարներ առհասարակ չեն տեսնում, հաշվի առնելով թեկուզեւ Թուրքիայիª ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից մեկը հանդիսանալու փաստը: Իսկ ահա ադրբեջանական ուղղությամբ, թեեւ ակնհայտորեն վերջին ժամանակներս ինչպես ռուսները, այնպես էլ եվրոպացիներն ու ամերիկացիները ակտիվ գործունեություն են ծավալել, սակայն առավելագույնը, որ հնարավոր է հասնել Բաքվում, ըստ ռուսաստանյան մի շարք հեղինակավոր մասնագետների, դա այն է, որ Ադրբեջանը կտրուկ եվրաասոցացման կան եվրաատլանտյան կուրս չվերցնի:
Իհարկեª նույն մտավախությունները ռուսներն ունեն նաեւ Վրաստանի առնչությամբ: Բայց այն վիճակը, որում հայտնվեց Ուկրաինան, թերեւս գումարվելով թուրք-ադրբեջանական վտանգին, վրացական քաղաքականությունը կարծես թե շատ ավելի զգուշավոր են դարձրել, իսկ աբխազական ուղու տարբերակը կարծես թե Թբիլիսին ընկալում է որպես Եվրոպայի եւ Ռուսաստանի հանդեպ բալանսը պահելու հարմար լուծում:
Ամեն դեպքում վաղը Հայաստանում քաղաքական կոնսուլտացիաների անվան տակ տեղի կունենա վրացական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների հերթական այցը, որի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, քննարկվելու են ոչ միայն երկկողմ, այլեւ բազմակողմ ձեւաչափով համագործակցության հետ կապված հարցեր: Իսկ որ բազմակողմ ասվածն այստեղ ենթադրում է առնվազն Ռուսաստանին, թերեւս նաեւª Աբխազիային, դժվար չէ կռահել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

