Զարմանալի մարդիկ են մեր ՙքառյակի՚ հրաշալի ընդդիմադիրները:

Արխիվ 12-16

Զարմանալի մարդիկ են մեր ՙքառյակի՚ հրաշալի ընդդիմադիրները: Այսպես, դաշնակցական ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ հայտարարել է. ՙՍահմանադրական բարեփոխումների այլընտրանքը լճացող, ապագա չունեցող պետությունն է: Այսօր մեզ շանս է տրված փոխելու արատավոր համակարգը, ուրեմն միավորվենք, առաջադրենք մեր պահանջները: Եթե իշխանությունը մերժի այդ պահանջները, կմնա իշխանափոխության մեկ տարբերակ` փողոցային հեղաշրջում՚: Այն, որ սահմանադրական բարեփոխումները հասունացել են, փաստել է ՀՀ նախագահը ՀՀԿ 15-րդ համագումարում: Բայց ինչ հեղաշրջում, ինչ բան, արդյոք դրանով Արծվիկ Մինասյանը չի նմանվում բաց դուռը կոտրողի: Համ էլ, ինչպես է ՀՅԴ-ն պատրաստվում համատեղ աշխատել ՀԱԿ-ի հետ, որի առաջնորդ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ փողոցային հեղաշրջման անհրաժեշտություն է տեսնում սահմանադրական փոփոխություն ոչ մի դեպքում թույլ չտալու համար: Համ էլ, գլխանց ստացվում է, որ ըստ ԼՏՊ-ի` Արծվիկ Մինասյանի ու ՀՅԴ-ի ասածը ամբողջովին ՙքըխ՚ է, եւ ՙորեւէ քաղաքական ուժ, որը կաջակցի սահմանադրական բարեփոխումների ձախորդ նախաձեռնությանը կդառնա Հայաստանի գերեզմանափորների՚ մեղսակիցը:
Մենք դեռ մի շաբաթ առաջ ընթերցողին ներկայացրել ենք, որ մեր երկրում գոյացել է նոր քաղաքական աղանդ` Նազարբաեւի վկաներ: Եվ զարմանալի սրընթացությամբ սույն աղանդը համալրվում է, եւ ահա այդտեղ ընդգրկվեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, հավատո հանգանակի փոխարեն ամերիկյան արժեքներ դավանող ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ. ՙԵրբ դու ինչ-որ մի երկրի ձեռքն ես տալիս քո անվտանգության, տնտեսական, առեւտրի ողջ համակարգը, դրանից հետո այդ մեկն ինչ ուզում անում է, եւ դու այլեւս հետաքրքիր չես նրա համար: Դրա վկան մայիսի 29-ն էր: Հիմա այնպես ստացվեց, որ այնտեղ, որտեղ սպասում էինք, թե կպաշտպանվի Ղարաբաղը, ի լուր աշխարհի հայտարարեցին` եթե մտնում եք Եվրասիական միություն, առանց Ղարաբաղի պետք է մտնեք: Կներեք, դա մեզ համար ուղղակի կործանարար է՚: Ախր, հազար անգամ բացատրվեց, որ Արցախի կարգավիճակը չի փոխվում, բայց Կիկոսի մահը ողբացողներն այնքան են շատանում, որ թերեւս իմաստ ունի վերաբացել կարի որեւէ խոշոր ֆաբրիկա, որը կարտադրի բացառապես թաշկինակներ` այդ մարդկանց արցունքները սրբելու համար:
ՙՀո քյասիբի ռադիո չեմ, ո±ւմ համար եմ խոսում՚,- ժամանակին բավականին հաճախ կարելի էր լսել այդ արտահայտությունը: Սակայն զարմանալիորեն ամռան սկիզբը նշանավորվեց հենց ՙքյասիբի ռադիոյին՚, այսինքն` ԼԱՐԱՅԻՆ ՑԱՆՑԻՆ հրաժեշտ տալով: Դա իրավասու կառույցները բացատրում են միջոցների բացակայությամբ, ինչը թույլ չի տալիս նորոգել, արդիականացնել եւ աշխատող վիճակում պահել այդ ցանցը: Թվում է, թե առաջընթացը առավել եւս 21-րդ դարում անկասելի է, եւ ՙպատի ռադիոյին՚ պիտի հրաժեշտ տանք նույն ձեւի, ինչպես ժամանակին հրաժեշտ ենք տվել ձեթով ճրագին, բայց... Օրինակ, ինչո±ւ ռուսները կարողացան պահպանել, իսկ մենք` ոչ: Ախր, մարդիկ այդ նույն ցանցով արդեն ե°ւ մի շարք ռադիոալիքներ են հեռարձակում, ե°ւ ինտերնետ են մատակարարում, ե°ւ օգտագործում են` որպես մալուխային հեռուստատեսության պատրաստի ցանց: Չէ, ոչ թե միջոցների պակասն է դարձել ՙքյասիբի ռադիոյին՚ հրաժեշտ տալու պատճառը, այլ ավելի հիմնարար արատը` քյասիբի հոգեբանությունը:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում