ՙՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՃԻՇՏ Է ԱՐԵԼ` ՉՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ՆԱԶԱՐԲԱԵՎԻՆ՚

Արխիվ 12-16

ՙՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՃԻՇՏ Է ԱՐԵԼ`
ՉՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ՆԱԶԱՐԲԱԵՎԻՆ՚

Երեկ հրապարակված ոչ իշխանական քառյակի վերջին կետը նման է ՙհաթաթայի՚, որում մասնավորապես ասված է. ՙՉստորագրել որեւէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն՚: Մեկնաբանելով սույն կետը` երեկ մամլո ասուլիսի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ նշեց. ՙԵթե Աստանայում Սերժ Սարգսյանը հիմնավորված պատասխան տար Նազարբաեւին եւ մյուս նախագահներին, միգուցե սրա անհրաժեշտությունը չէր լինում, բայց երբ մենք տեսանք Աստանայում, որ Հայաստանը ներկայացնում է մի նախագահ, որ ծպտուն անգամ չի կարողանում հանել ԼՂՀ ժողովրդի եւ Հայաստանի շահերի պաշտպանության համար, մեզ մոտ, բնականաբար, առաջացել է անհանգստություն, եւ այս կետը դրա արտահայտությունն է՚:
Այս եւ քառյակի այլ ներկայացուցիչների հնչեցրած մեղադրանքների շուրջ, թե պետք էր տեղում Ղազախստանի նախագահ Նազարբաեւին պատասխան տրվեր, ՙԻրավունքը՚ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ.
- Դիվանագիտության մեջ վիճաբանությունները, պատասխանները այլ կերպ պետք է դիտարկել: Երբեմն չասված խոսքերը գործով ցույց տալը ավելի մեծ ազդեցություն է թողնում դիվանագիտության մեջ: Ես համոզված եմ, որ ավելորդ էր պատասխանը: Նազարբաեւն ասել է այն, ինչ-որ իր երկրի շահերից է բխում եւ քաղաքականությունից: Կարծում եմ` ՀՀ նախագահի հետագա գործողություններից կզգացվի, որ ճիշտ է արել` չպատասխանելով Նազարբաեւին: Որոշ ժամանակ հետո մենք այս ամենի հետեւանքները կտեսնենք եւ կհասկանանք, որ պատասխանելը գուցե վնաս տար ավելի, քան` օգուտ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում