12 «ՔՖՈՒՐ» ՔԱՌՅԱԿԻ 12 ԿԵՏԵՐԻ ՇՈՒՐՋ
Արխիվ 12-1612 «ՔՖՈՒՐ» ՔԱՌՅԱԿԻ 12 ԿԵՏԵՐԻ ՇՈՒՐՋ
«Հրաշալի» քառյակը թեեւ վերջապես բացահայտեց խիստ գաղտնի 12 կետերը, սակայն պարզվում է, որ այդպես էլ իշխանափոխության շուրջ համաձայնության չեն եկել: Բայց սա չէր ուշագրավ, այլ այն, որ խորհրդարանական միջանցքներում երեկ պատգամավորներից ոմանք անդրադառնալով քառյակի ներկայացրած կետերին` բազմաբովանդակ հայհոյանքներ էին հնչեցնում` եւս մեկ անգամ հիասթափվելով նրանցից: Էլ ավելի հետաքրքրականն էլ այն էր, որ հայհոյողները ոչ թե իշխանական թեւից էին, այլ հենց ոչ իշխանական պատգամավորներից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

