ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՄԲԱՐՏԱՎԱՆ ԿԵՑՎԱԾՔԸ
Վերջերս Բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով Ոստիկանության կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնաս հասցնելու հատկանիշներով` քրեական գործ հարուցելու վերաբերյալ:
Թե ինչ է մտածում այդ առումով ՀՀ բնապահպանության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, եւ արդյոք մինչ օրս չի ընդունում իր մեղավորությունը, նախարարը, ըստ երեւույթին իրեն հատուկ վրդովված տոնով պատասխանեց. - Ես ինչ-որ պետք է, ասել եմ ու ավելացնելու ոչինչ չունեմ, հետո ինչ` քրեական գործ հարուցվելու է, թե` չէ, ինձ բացարձակապես դա չի հուզում: Մենք ամեն ինչ ասել ենք, ու բացարձակապես չեմ ուզում այլեւս այդ թեմայից խոսել: - Իսկ ճիշտ է, որ Դուք Ձեր վարորդին ազատել եք աշխատանքից: - Ոչ, ինչի համար պետք է ազատեմ, Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Հատկանշականն այն է, որ նախարարի խոսնակը տեսնելով, որ մենք մոտենում ենք իր ղեկավարին, միանգամից եկավ ու այնպես սկսեց պաշտպանել նախարարին, որ տպավորություն էր ստեղծվել, որ ոչ թե մամուլի խոսնակն է` այլ անձնական թիկնապահը: Վերջինս ավելի շատ էր շահագրգռված, որ այդ թեման չշարունակենք` ասելով. ՙԴուք հլը չե±ք հանգստացել, ուզում եք էդ թեման հա ակտիվ պահեք, հա՚: