ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ԿՓՈԽՎԻ
Արխիվ 12-16ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ԿՓՈԽՎԻ
Համացանցում այժմ բավականին աշխույժ քննարկվում են ուժային ոլորտում հնարավոր կտրուկ փոփոխությունները: Խոսվում է, թե մի կողմից հնարավոր է Վլադիմիր Գասպարյանը հրաժեշտ տա ՀՀ ոստիկանապետի պաշտոնին, մյուս կողմից` որ ՀՀ նախագահը միգուցե չստորագրի եւ հետ ուղարկի Քննչական կոմիտե ստեղծելու մասին օրենքը: Հիշեցնենք, որ այդ նորաստեղծ մարմնի ամենահավանական ղեկավարի թեկնածուն համարվում էր նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Թե ինչքանով են այդ շշուկները հավաստի, ստույգ ասել հնարավոր չէ, բայց, երեւի թե, առանց կրակի ծուխ չի լինում: Մասնավորապես, ՀՀ ոստիկանապետի պարագայում առկա է վաղուց գոյություն ունեցող այնպիսի հանգամանք, ինչպիսին են ոչ այնքան բարվոք հարաբերությունները ՀՀ վարչապետի հետ:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

