ՙՙՔԱՌՅԱԿԸ՚` ՀՀԿ-ԻՑ ՌՈՒՍԱՄԵՏ
Արխիվ 12-16ՙՔԱՌՅԱԿԸ՚` ՀՀԿ-ԻՑ ՌՈՒՍԱՄԵՏ
Ոչ իշխանական ՙքառյակի՚ 12 կետանոց պահանջները հրապարակելուց հետո վրդովմունքի ալիք է սկսվել թունդ արեւմտամետ շրջանակներում, որոնք ներկայացված են, այսպես կոչված, ՙԵվրոպական ընտրություն՚ նախաձեռնությունում: Նրանք համացանցը հեղեղել են մեղադրանքներով, թե ՙքառյակը՚ ՀՀԿ-ին հավասար եւ նույնիսկ ՀՀԿ-ից առավել երազում է օր առաջ հայտնվել Եվրասիական միության պայմաններում: Հատկապես ՙդավաճանական՚ է համարվել ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի պահվածքը, ու նրան մեղադրում են, ձեռի հետ էլ` նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին են մեղադրում, ազատական արժեքները դավաճանելու եւ դեպի Մոսկվա վերակողմնորոշվելու մեջ: Փոքր-ինչ ավելի մեղմ մեղադրանքներ են հնչում նաեւ ԼՏՊ-ի ու ՀԱԿ-ի հասցեին:

